411.99
4.03
390.88
+13
Եղանակը Երևանում
Հայ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կժամանեն հոկտեմբերի 6-ին. ՀՀ ԱԳՆ

13:32
04 Հոկտեմբերի 2010

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 6-ին կժամանեն Երևան՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ դաշտային գնահատողական առաքելության շրջանակներում, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Հոկտեմբերի 4-14-ը Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքում ԵԱՀԿ դաշտային գնահատողական առաքելություն է անցկացվում։ Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին», ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երկուշաբթի Բաքու կմեկնեն, որտեղ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումներ կանցկացնեն։

«Տվյալ առաքելությունը ոչ մի կապ չունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձևի նախագծի հետ՝ չնայած նրան, որ ադրբեջանական կողմը փորձում է կապել այդ իրադարձությունները»,- ընդգծեց Նալբանդյանը։

Ադրբեջանը սեպտեմբերին որոշում է ընդունել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախատեսված քննարկումից և քվեարկությունից հանել Ղարաբաղի մասին բանաձևի նախագիծը, որը Երևանում հակահայկական են համարում: Փորձագետները կարծում են, որ այդ քայլը հայկական դիվանագիտության ակտիվ աշխատանքի և համաշխարհային հանրության, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների բացասական արձագանքի արդյունքն է:

Ինչպես հիշեցրեց նախարարը, դեռ սեպտեմբերի 6-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն արեցին՝ տեղեկացնելով, որ դաշտային առաքելություն անցկացնելու մասին համաձայնությունը դեռ գարնանն է կայացվել։ Ինչպես հիշեցրեց Նալբանդյանը, ադրբեջանական կողմը Գլխավոր ասամբլեայում բանաձի նախագիծ է ներկայացրել հուլիսին:

Միաժամանակ նախարարն ընդգծեց, որ գնահատողական առաքելությունը համանախագահների առաքելությունն է, և դրա մեջ ՄԱԿ-ի միայն մեկ-երկու ներկայացուցիչ է մտնում՝ որպես փորձագետ, ովքեր կուղեկցեն համանախագահներին և նրանց օգնականներին։ «ՄԱԿ-ի ոչ մի այլ կառույց որևէ կապ չունի այս առաքելության հետ»,- ընդգծեց նա։

Ինչպես տեղեկացրեց հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, տվյալ առաքելությունը տարածաշրջանի ընդհանուր իրավիճակը կուսումնասիրի։ Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահներից երկուսը (ամերիկացի և ռուս) վերջերս են նշանակվել և չեն եղել տարածաշրջանում, մանրամասն տեղյակ չեն իրավիճակին։ Ինչպես տեղեկացրեց Նալբանդյանը, տվյալ առաքելության անցկացման ժամանակը նոր համանախագահները կօգտագործեն իրավիճակին ծանոթանալու համար։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից