Երևանում կյանքից վաղաժամ հեռացել է Transparency International-ի հայկական գրասենյակի ղեկավարը

01.10.2010, 11:10
Երևանում կյանքից վաղաժամ հեռացել է Transparency International-ի հայկական գրասենյակի ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Transparency International տարածաշրջանային զարգացման կենտրոնի հայական գրասենյակի տնօրեն Ամալյա Կոստանյանը նախօրեին մահացել է 50 տարեկան հասակում, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Ինչպես նշում է թերթը, վերջին մեկ ամսվա ընթացքում նա բուժվում էր Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում։

Կոստանյանը հայտնի հասարակական գործիչ էր և միշտ պայքարում էր իշխանությունների անօրինական գործողությունների և կոռուպցիոն երևույթների դեմ։

Հոգեհանգիստը տեղի կունենա շաբաթ օրը, իսկ հուղարկավորությունը հոկտեմբերի 3-ին է նշանակված։ -0-