Խանտի Մանսիյսկում կայացած շախմատի օլիմպիադային հայ շախմատիստները զիջել են ռուսներին
30.09.2010,
19:52
Խանտի Մանսիյսկում կայացած շախմատի օլիմպիադային հայ շախմատիստները զիջել են ռուսներին
Ուրբաթ Խանտի Մանսիյսկում կայացած Շախմատի համաշխարհային 39-րդ օլիմպիադայի ժամանակ հայ շախմատիստները 1.5-2.5 հաշվով զիջել են ռուսական հավաքականին։
Գաբրիել Սարգսյանին հաղթած Պյոտր Սվիդլերը ռուսներին հաղթական միավոր է բերել։ Լևոն Արոնյան – Վլադիմիր Կրամնիկ, Ալեքսանդր Գրիշչուկ – Վլադիմիր Հակոբյան և Սերգեյ Կարյակին - Արման Փաշիկյան պարտիաները ոչ-ոքի են ավարտվել։
Խանտի Մանսիյսկի 39-րդ Համաշխարհային շախմատային օլիմպիադային մասնակցում է տղամարդկանց 148 և կանանց 114 թիմ աշխարհի 144 երկրից։
Տղամարդկանց և կանանց մրցաշարերն անցկացվում են շվեյցարական 11 տուրերի համակարգով։ Բոլոր թիմերի կազմում են 4 հիմնական և մեկ պահուստային խաղացող կա։ Խաղերի օրերն են՝ սեպտեմբերի 21-25-ը, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը, հոկտեմբերի 3-ը։ -0-