415.57
4.67
386.18
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հարավային Կովկասը՝ որպես ամբողջական տարածաշրջան, գոյություն չունի. Զլոբին

19:02
30 Սեպտեմբերի 2010

Որպես ամբողջական տարածաշրջան՝ Հարավային Կովկասը գոյություն չունի, հինգշաբթի «Հարավային Կովկասի տեղեկատվական համագործակցության և անվտանգության խնդիրները» թեմայով կովկասյան միջազգային գիտագործնական հինգերորդ խորհրդաժողովի ժամանակ ասաց ԱՄՆ համաշխարհային անվտանգության ինստիտուտի եվրոպական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը։

«Ես նման տարածաշրջան չեմ տեսնում Հարավային Կովկասում և չեմ հասկանում, թե ինչու է այն տարածաշրջան կոչվում, այն դեպքում, երբ այն գոյություն չունի։ Այն երկրները, որոնք այստեղ են գտնվում, այն մարդիկ, ովքեր այստեղ ապրում են և այն տնտեսությունները, որոնք առկա են այստեղ, տարածաշրջան չեն կազմում, դա ավելի շուտ այն երկրներն են, որոնք պարզապես միմյանց մոտ են գտնվում»,- ասաց Զլոբինը։

Ըստ նրա, տարածաշրջանը չի ձևավորվել, և դրանում ավելի շուտ հետընթաց է գնում, իսկ երկրներն ու տնտեսություններն ավելի ու ավելի շատ են միմյանցից բաժանվում, քան տարածաշրջանի անվտանգության և խաղաղության տեսանկյունից ելնելով խնդիր ստեղծում, քանի որ Կովկասը գլոբալ քաղաքականության կարևոր կետն է, որտեղ բոլոր խոշոր տերություններն իրենց ներկայությունը պարտադիր են համարում։

Միաժամանակ, ինչպես կարծում է փորձագետը, Հարավային Կովկասի այն քաղաքական աշխարհագրությունը, որն այսօր  առկա է, համեմատաբար երկար կպահպանվի, չնայած Խորհրդային Միության հին աշխարհագրության անկման միտումների շարունակմանը։

Զլոբինը նաև նշեց, որ նոր քաղաքական աշխարհագրությունն անկայուն է և սպառնալիք է ազգային անվտանգության համար, ինչի կապակցությամբ մատնանշեց անվտանգության համակարգի վերաիմաստավորման անհրաժեշտությունը, ընդ որում բանակի չափը անվտանգության առավել բարձր մակարդակ չի նշանակի։

Ըստ նրա, դրան է գումարվում նաև ազգային պետությունների ողողման գործընթաց, որն ավելի քիչ է վերահսկում բոլոր համակարգերի՝ քաղաքական, տնտեսական և այլ գլոբալ շրջանակներում անցման հետ կապված ներքին գործընթացները։

«Աստիճանաբար փոքր պետությունները սկսում են ավելի մեծ դեր խաղալ, քան խոշոր տերությունները, ինչի կապակցությամբ վերջինները պետք է նյարդավիրաբուժական դիվանագիտություն ցուցաբերեն տարածաշրջանների հետ աշխատանք տանելու համար»,- ասաց Զլոբինը։

Տվյալ համատեքստում, ինչպես կարծում է փորձագետը, աշխարհում փոքր երկրներն իրենց  դերը բարձրացնելու հնարավորություն են ստանում, այդուհանդերձ պայքարը կընթանա ոչ թե քաղաքական կամ տնտեսական ասպեկտում, այլ մի մոդելում, որը մշակել և առաջ են տանում տարածաշրջանի երկրները։

«Մենք ապրում ենք առաջնորդների աշխարհում, և նա, ով բոլոր խնդիրները լուծելու համար առավել հաջողված մոդելներ կառաջարկի, կկարողանա աշխարհում հիմնական դեր ստանալ, քանի որ խոշոր երկրները դեռ ինտելեկտուալ փակուղու մեջ են գտնվում»,- ասաց Զլոբինը։

Կովկասյան միջազգային գիտագործնական խորհրդաժողովի կազմակերպումը «ՌԻԱ Նովոստի» Ռուսական միջազգային տեղեկատվության գործակալության հատուկ մեդիանախագիծն է։ Սկսած 2006 թվականից՝ այն ամեն տարի անցկացվում է Երևանում, մեծ արձագանք է գտել ինչպես ռուսական մամուլում, այնպես էլ Հարավային Կովկասի պետությունների ԶԼՄ-ներում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:35
09 Հունիսի 2023
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. առաջնորդները հանդիպել են Սոչիում (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. առաջնորդները հանդիպել են Սոչիում. ՎԻԴԵՈ
14:06
08 Հունիսի 2023
Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ–ից հայտնեցին, որ Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է
22:51
07 Հունիսի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարի հետ
Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ
11:48
07 Հունիսի 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
14:15
06 Հունիսի 2023
Փոխվարչապետը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման հեռանկարները
Քննարկվել են նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր
16:02
05 Հունիսի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումները կմեկնարկեն հունիսի 12–ին Վաշինգտոնում. ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով
11:42
05 Հունիսի 2023
Հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար (ՎԻԴԵՈ)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը. ՎԻԴԵՈ
15:27
01 Հունիսի 2023
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. ՎԻԴԵՈ
13:10
01 Հունիսի 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում