431.08
4.38
402.99
+1
Եղանակը Երևանում
Հայ

«Ժառանգություն» խմբակցությունը մտադիր է ԱԺ օրակարգում պահել «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրենքը

17:19
30 Սեպտեմբերի 2010

«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը կփորձի հասնել ՀՀ ազգային ժողովի օրակարգում «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրենքի պահպանմանը, հինգշաբթի  լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։

ՀՀ ազգային ժողովը հոկտեմբերի 5-ին՝ ԱԺ երկրորդ քառօրյայի ժամանակ, հնարավոր է, օրակարգում ներառի և քննարկի «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ներկայացրած «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծը։

«Մենք ցանկանում ենք համոզել գործընկերներին, որ այս հարցն առնվազն օրակարգում գտնվի։ Մի բան հստակ գիտեմ, որ մենք երբեք այնպիսի բան չենք անի, ինչը կվնասի ղարաբաղյան խնդրին»,- ասաց նա։

Ըստ Սաֆարյանի, այս օրերին խմբակցությունը տարբեր մակարդակներում այս հարցի շուրջ քննարկումներ և բանակցություններ է անցկացնում, որպեսզի Ղարաբաղի շահերը վնասող քայլեր չլինեն։

«Ժառանգություն» խմբակցությունը դեռ 2007թ.-ին է օրինագիծը խորհրդարան ներկայացրել, սակայն այդ ժամանակվանից իշխող կուսակցությունները հրաժարվել են այն ներառել օրակարգում ։

«Դաշնակցություն» ընդդիմադիր խմբակցությունը, որը նույնպես աջակցում է Ղարաբաղի անկախության ճանաչման նախաձեռնությանը, օրինագծի հեղինակներին կոչ է արել քվեարկության չդնել համազգային նման նշանակություն ունեցող հարցը։

«Այս պահին եթե կան մարդիկ, ովքեր օրինագծի քննարկման համար նպատակահարմար պահի վերաբերյալ տարբեր կարծիքներ են արտահայտում, և եթե մենք կարող ենք ընդհանուր եզրակացության գալ, թե ինչպես պահպանենք այս հարցն օրակարգում, ապա գործընթացներն այլ ճանապարհով կընթանան։ Տեսսականորեն մենք կարող ենք հարցը քվեարկության չդնել, բայց այն պետք է օրակարգում մնա»,- ասաց Սաֆարյանը։

Նա ավելացրեց, որ հետագայում գործընկերների հետ հնարավոր կլինի համաձայնեցնել հարցը  քննարկման հանելու ժամկետները։

Միաժամանակ Սաֆարյանը հաստատեց տվյալ օրինագծի ընդունման վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության դիրքորոշումը։ «1993թ.-ից Ղարաբաղի անկախության ճանաչման մասին պահանջ է առաջ քաշվել։ Արդեն 18 տարի է անցել, բայց մենք դեռ ասում ենք, որ ժամանակը չէ։ Իհարկե, եթե բանաձևի ընդունման հետ կապված ռիսկեր կան, բայց օգուտն առավել շատ կլինի, իսկ ռիսկերը կառավարելի են, եթե իշխանությունները խելացի կերպով մոտենան դրան»,- ասաց նա։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հայտնեց, որ մինչև Հայաստանը չճանաչի (Ղարաբաղը), ապա ոչ ոք չի ճանաչի այն։ «Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը և այժմ այս խնդիրը դնում է իր երկրների առջև։ Սա աշխատանքի ընդունված ձև է, և եթե մենք չանենք առաջին քայլը, ոչ ոք այն չի անի»,- ասաց նա։

Միաժամանակ Սաֆարյանը նշեց, որ հնարավոր է՝ ինչ-որ պահի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները զայրանան Ադրբեջանի վրա և պատրաստ լինեն ընդունել Ղարաբաղի անկախությունը, բայց դեռ նման պահ չի եղել։ «Մենք ինքներս պետք է նրանց դրդենք այդ քայլին»,- ասաց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան