Հայ շախմատիստները հաղթեցին լեհերին

29.09.2010, 18:50
Հայ շախմատիստները հաղթեցին լեհերին

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ շախմատիստները 2.5-1.5 հաշվով հաղթեցին լեհերին Խանտի Մանսիյսկի 39-րդ Համաշխարհային շախմատային օլիմպիադայում:

Հայկական թիմին հաղթանակ բերեց Գաբրել Սարգսյանը Բարտլոմեյ Մացեյայի հետ խաղում հաղթանակ գրանցելով

Լևոն-Արոնյան-Ռադոսլավ Վոյտացեկ, Վլադիմիր Հակոբյան-Վարդոշ Սոչկո և Արման Փաշիկյան-Քամիլ Միթոն խաղն ավարտվել է ոչ-ոքի:

Խանտի Մանսիյսկի 39-րդ Համաշխարհային շախմատային օլիմպիադային մասնակցում է տղամարդկանց 148 և կանանց 114 թիմ աշխարհի 144 երկրից։

Տղամարդկանց և կանանց մրցաշարերն անցկացվում են շվեյցարական 11 տուրերի համակարգով։ Բոլոր թիմերի կազմում են 4 հիմնական և մեկ պահուստային խաղացող կա։ Խաղերի օրերն են՝ սեպտեմբերի 21-25-ը, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը, հոկտեմբերի 3-ը։ -0-