ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում տարած հաղթանակն իմ երազանքն էր, չորեքշաբթի լրագրողներին ասաց ծանրամարտիկ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը։
Հայ ծանրմատրիկ Տիգրան Մարտիրոսյանը «ոսկի» նվաճեց Թուրքիայում սեպտեմբերի 17-ից 26-ն անցկացվող աշխարհի առաջնությունում, 77 կգ քաշային կարգում։ Ընդհանուր հաշվում Մարտիրոսյանը 373 կգ բարձրացրեց՝ փոքր ոսկե մեդալ նվաճելով «պոկում» վարժությունում և դառնալով երկամարտի աշխարհի չեմպիոն։
«Խոսքերով անհնարին է փոխանցել, թե ինչ վերապրեցի հաղթանակի ժամանակ։ Հաղթանակը միաժամանակ հիացմունքի, երջանկության և ոգեշնչման զգացում առաջացրեց, իրականություն դարձավ իմ երազանքներից մեկը»,- ասաց ծանրամարտիկը։
Միաժամանակ նա նշեց, որ այժմ նոր երազանք ունի՝ հաղթել 2012 թվականի Օլիմպիադայում։
«Քանի որ ես արդեն առաջին տեղը վերցրեցի աշխարհի առաջնությունում, բնականաբար, կանեմ ամեն ինչ Օլիմպիադայում չեմպիոն դառնալու համար»,- ասաց Մարտիրսոյանը։
Միաժամանակ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն ասաց, որ Մարտիրոսյանի հաղթանակն Անթալիայի աշխարհի առաջնությունում մեծ նշանակություն ունի և մեծ ոգևորություն է առաջացնում։
«Չեմ կարող բառերով արտահայտել զգացումներս հաղթանակի վեաբերյալ...Մեր իրական նպատակն այսօր Լոնդոն 2012-ն է»,- ասաց Խաչատրյանը։ -0-