Ուղևորափոխադրումների ծավալը Հայաստանում տարեսկզբին աճել է 13,5 տոկոսով. ՔԱԳՎ

29.09.2010, 15:48
Ուղևորափոխադրումների ծավալը Հայաստանում տարեսկզբին աճել է 13,5 տոկոսով. ՔԱԳՎ
Ուղևորափոխադրումների ծավալը Հայաստանում տարեսկզբին աճել է 13,5 տոկոսով. ՔԱԳՎ

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ընթացիկ տարվա հունվարի 1-ից սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից ուղևորափոխադրումների ծավալը 1,21 մլն մարդ է կազմել, հայտնեց Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը։

«2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 13,52 տոկոս կամ 150 հազար մարդով աճ է ապահովվել»,- չորեքշաբթի ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի օրվան նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

Միաժամանակ նա նշեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում տվյալ ոլորտի անկումը կազմել է ընդամենը 2,5 տոկոս, ինչը զգալիորեն քիչ է ողջ աշխարհի համեմատ։

Հակոբյանն ավելացրեց, որ նշված ժամանակահատվածում բեռնափոխադրումների ոլորտի ցուցանիշների եռակի աճ է արձանագրվել։

Հայաստանում քաղաքացիական ավիացիայի հիմնադրման օրը համարվում է 1933 թվականի սեպտեմբերի 30-ը, երբ Երևանի առաջին Ավիացիոն ջոկատը թռիչք իրականացրեց «Երևան-Թբիլիսի» և «Թբիլիսի-Երևան» երթուղով։ -0-