Հայաստանում ճանապարհային երթևեկության ոլորտում իրավիճակը բարելավելու միջոցառումներ կանցկացվեն նոյեմբերին

29.09.2010, 14:54
Հայաստանում ճանապարհային երթևեկության ոլորտում իրավիճակը բարելավելու միջոցառումներ կանցկացվեն նոյեմբերին

Հայաստանում նոյեմբերի 15-20-ը նախատեսվում է իրականացնել ճանապարհային անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումներ` «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» խորագրով, չորեքշաբթի հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` միջոցառումներն անցկացնելու հետ կապված հարցերը քննարկվել են չորեքշաբթի Ճանապարհային երթևեկության ազգային անվտանգության խորհրդի առաջին նիստի ժամանակ, որն անցել է Խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությաբ։
 
Վարչապետը Խորհրդի քարտուղարությանը հանձնարարել է բոլոր հետաքրքրված գերատեսչություններին փոխանցել միջոցառումների ցուցակը։

Այս համատեքստում «Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիա» հիմնադրամի միջազգային համակարգող Դմիտրի Սամբուկը խորհրդի ուշադրությանն է ներկայացրել ՄԱԿ-ի կողմից հռչակված 2011-2020 թթ. «Գործողությունների տասնամյակ» միջազգային ծրագիրը։

2011թ. մայիսի 11-ին մեկնարկելիք ծրագրի նպատակը մինչև 2020թ. 5 մլն մարդու կյանք փրկելն է։

Վիճակագրական տվյալների համաձայն` 2009թ.-ին Հայաստանում   երկու հազար ՃՏՊ է գրանցվել, որի արդյունքում 325 մարդ է զոհվել։ 2008թ.-ին 2202 ՃՏՊ է գրանցվել, որի զոհ է դարձել 407 մարդ։ -0-