Հայաստանը մնում է Շախմատի օլիմպիադայի առաջնորդների տասնյակում` չնայած 7-րդ տուրում կրած պարտությանը

29.09.2010, 10:37
Հայաստանը մնում է Շախմատի օլիմպիադայի առաջնորդների տասնյակում` չնայած 7-րդ տուրում կրած պարտությանը
Հայաստանը մնում է Շախմատի օլիմպիադայի առաջնորդների տասնյակում` չնայած 7-րդ տուրում կրած պարտությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Խանտի-Մանսիյսկի Համաշխարհային 39-րդ օլիմպիադայի առաջնորդների տասնյակում է՝ չնայած յոթերորդ տուրում  ադրբեջանցիներից կրած ցավալի պարտությանը։

Ինչպես հաղորդվում է մրցաշարի պաշտոնական կայքում, երեքշաբթի երկու հավաքականների սկզբունքային մրցապայքարն ադրբեջանական թիմի հաղթանակով է ավարտվել՝ 2,5-1,5 հաշվով (երեք ոչ-ոքի և հայկական հավաքականի մեկ պարտություն)։

Օլիմպիադայում սա հայկական թիմի առաջին պարտությունն է, Հայաստանն այժմ 149 թիմերի միջև 9-րդ տեղն է զբաղեցնում։ Յոթ  խաղարկային օրերից հետո առաջնորդների եռյակը հետևյալն է՝ Ուկրաինա, Ռուսաստան-1 և Հունգարիա։

Անհաջող է ելույթ ունեցել նաև Հայաստանի կանանց հավաքականը, որը պարտվել է ամերիկացիներին համանման հաշվով։ 115 կականց թիմների մեջ հայկական հավաքականը 19-րդ տեղում է։ Յոթերորդ տուրից հետո վարկանիշի առաջատարներն են՝ Ռուսաստան-1-ը, Վրաստանն ու Հնդկաստանը։

Խանտի Մանսիյսկի 39-րդ Համաշխարհային շախմատային օլիմպիադային մասնակցում է տղամարդկանց 148 և կանանց 114 թիմ աշխարհի 144 երկրից։ Տղամարդկանց և կանանց մրցաշարերն անցկացվում են շվեյցարական 11 տուրերի համակարգով։ Բոլոր թիմերի կազմում են 4 հիմնական և 1 պահեստային խաղացող կա։ Խաղերի օրերն են՝ սեպտեմբերի 21-25-ը, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը, հոկտեմբերի 3-ը։ -0-