412.18
4.03
387.5
+23
Եղանակը Երևանում
Հայ

Պետկառավարման մարմինները պետք է թափանցիկ լինեն իրենց գործունեությունում. վարչապետ

19:14
28 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Պետկառավարման մարմինները պետք է թափանցիկ լինեն իրենց գործունեությունում, կարծում է Հայաստանի  վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Այս համատեքստում մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի պետմարմինների ընդունած բոլոր որոշումները հասանելի լինեն հասարակայնության համար, իսկ որոշումների նախագծերը հասարակության հետ նախնական քննարկումների առարկա դառնան»,- երեքշաբթի ասաց Սարգսյանը տեղեկատվության ազատության ոլորտում մրցանակաբաշխության ընթացքում։

Միաժամանակ վարչապետը նշեց, որ դա հնարավորություն կտա պետական մարմիններին հաշվի առնել հանրային կարծիքը։ «Այս առումով մենք բավականին մեծ նվաճումներ, բայց և լուրջ բացեր ունենք»,- հավելեց նա։

Սակայն, վարչապետի կարծիքով, պակաս կարևոր չէ այն, թե պատրա՞ստ է, արդյոք, հասարակությունը աշխատելու այդ տեղեկատվության հետ։

Ընդգծելով, որ պետական կառույցների թափանցիկությունը և առաջարկվող տեղեկատվության հետ հասարակության աշխատանքի հնարավորությունը երկկողմ հարաբերությունների հարթությունում են, Սարգսյանը նշեց, որ այդ հարցում անհրաժեշտ է կարողանալ բալանս ապահովել։

«Այս տեսակետից մենք կարևորում ենք մեր աշխատանքը հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ», ասաց կառավարության ղեկավարը՝ նշելով, որ վերջինները օժանդակում են հասարակական կազմակերպություններին՝ դրանց կայացման և նման երկխոսության պատրաստ լինելու նպատակով:

Ավելի քան 100 երկրներում նշվող Տեղեկատվության ազատության միջազգային օրվա կապակցությամբ Տեղեկատվության ազատության կենտրոնը ութերորդ տարին անընդմեջ մրցանակներ է հանձնում այս ոլորտում։

2010 թվականին բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ «Ոսկե բանալի» են ստացել մրցույթի վեց հաղթողները՝ Գորիսի ադմինիստրացիան, Հայաստանի կառավարության էլեկտրոնային կայքը, «Մենք ենք այս քաղաքի տերերը» քաղաքացիական նախաձեռնությունը, հայկական երկրորդ հեռուստաալիքի «Խոսքի իրավունք» հաղորդաշարը, ինչպես նաև «Առավոտ» օրաթերթի լրագրող Արամ Զաքարյանը և Հակոբ Թովմասյանը՝ որպես քաղաքացի, ով լավագույնս է օգտագործել տեղեկատվության ստացման իրավունքը։

«Ժանգոտ բանալի» ավանդական բացասական մրցանակին փակ և վատ աշխատանքի համար արժանացել է Ստեփանավանի ադմինիստրացիան՝ որպես կառույց, որն ամենավատ կերպով է կատարել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով ամրագրված իր պարտականությունները 2010 թվականին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը
11:10
12 Հուլիսի 2023
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Ղարաբաղի հայության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ