Լուժկովի աշխատանքից ազատվելը չի ազդի Երևանի և Մոսկվայի միջև նախագծերի իրականացման վրա. աղբյուր

28.09.2010, 14:20
Լուժկովի աշխատանքից ազատվելը չի ազդի Երևանի և Մոսկվայի միջև նախագծերի իրականացման վրա. աղբյուր
Լուժկովի աշխատանքից ազատվելը չի ազդի Երևանի և Մոսկվայի միջև նախագծերի իրականացման վրա. աղբյուր

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լուժկովին Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից ազատելու հանգամանքը չի ազդի Հայաստանի և Ռուսաստանի մայրաքաղաքների միջև համատեղ տնտեսական նախագծերի իրականացման վրա, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեց երևանյան քաղաքապետարանի աղբյուրը։

Ըստ զրուցակցի, դժվար թե ներկայում Երևանի և Մոսկվայի միջև իրականացվող նախագծերը սառեցվեն, քանի որ աշխատանքներն իրենց հունով են ընթանում։

«Քաղաքապետերը փոխվում են, բայց նախագծերի իրականացումը շարունակվում է»,- ավելացրեց նա։

Զրուցալիցը մասնավորապես հիշեցրեց, որ երբ Երևանի ներկա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այդ պաշտոնում փոխարինեց Երվանդ Զախարյանին, բոլոր նախագծերն ուժի մեջ էին մնացել և շարունակվում էին իրականացվել։

«Պետք չէ կարծել, թե ինչ-որ խնդիրներ կծագեն»,- հստակեցրեց քաղաքապետարանի  աղբյուրը։

Ըստ նրա տվյալների, ներկայում Երևանի և Մոսկվայի միջև մի շարք նախագծեր են իրականացվում շինարարության, քաղաքաշինության, կրթության, էներգետիկայի ոլորտներում։

Յուրի Լուժկովի հանդեպ վստահությունը կորցնելու կապակցությամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է նրան Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը: Լուժկովը քաղաքապետի պաշտոնն էր զբաղեցնում ավելի քան 18 տարի:-0-