+16
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում օտարալեզու ուսուցմամբ առաջին դպրոցները կարող են ստեղծվել 2012-2013թթ.-ին. նախարար

18:38
27 Սեպտեմբերի 2010

Օտարալեզու ուսուցմամբ առաջին դպրոցները Հայաստանում կսկսեն գործել 2012-2013թթ.-ին, երկուշաբթի «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրինագծերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

ՀՀ խորհրդարանը հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ է մտցրել, ըստ որոնց դպրոցներում օտար լեզվով ուսուցոմ է ենթադրվում։ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին կառավարության օրինագծի նախնական տարբերակը մեծ արձագանք ստացավ հասարակությունում: Մի շարք քաղաքական և հասարակական ուժեր դեմ էին օրինագծին՝ պատճառաբանելով, որ այն կարող է վնասել ազգային ինքնությանը: Այս ամենի արդյունքում կառավարությունը զգալի փոփոխություններ է մտցրել օրինագծի մեջ: Նոր փոփոխություններով նախատեսվում է երկրում օտարալեզու ուսուցմամբ 11 դպրոց ստեղծել նախկին, որոնցից 9-ը կստեղծվեն պետական և միջկառավարական համագործակցության շրջանակներում, իսկ երկու դպրոց կլինի մասնավոր, դրանք կգործեն Ջերմուկում և Դիլիջանում:

«Առաջին դպրոցները կարող են սկսել գործել բոլոր օրենսդրական աշխատանքների և նախապատրաստական գործընթացի ավարտից հետո։ ՀՀ կրթության նախարարությունը կաշխատի բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ, որպեսզի դպրոցների ձևավորման գործընթացը մինչև տրամաբանական ավարտին հասցնի»,- նշեց նախարարը։

Աշոտյանն ասաց, որ քննարկվող օրինագծի հիմնական նպատակն անփոփոխ է մնացել՝ կրթության ոլորտում ապահովել ուսուցման մոդելների բազմակարծություն, Հայաստանում ավելացնել միջազգային կրթական ծրագրերի թիվը, աշակերտներին և ուսուցիչներին միջազգային փորձին ծանոթացնելու հնարավորություն տրամադրել։

Ինչպես ասաց Աշոտյանը, այսօր հիմնական խնդիրը նվազագույն ռիսկերով և ցնցումներով այդ նպատակին հասնելն  ու ազգային դպրոցի պահպանումն է։

Նախարարը կրկին հիշեցրեց, որ օտարալեզու ուսուցմամբ դպրոցներում պահպանվում են «հայագիտության» խմբի առարկաները, որոնց մեջ մասնավորապես մտնում  է հայոց լեզուն և գրականությունը, հայ ժողովրդի պատմությունը, հայ եկեղեցու պատմությունը, Հայաստանի աշխարհագրությունը՝ հայերեն լեզվով։

Միաժամանակ Աշոտյանն ավելացրեց, որ դպրոցներում օտարալեզու ուսուցում մտցնելը թույլ չի տա միանգամից կտրուկ բարձրացնել կրթության որակը, սակայն կհաջողվի բարձրացնել կրթության համակարգի մրցունակությունը, նոր մեթոդաբանության ներմուծման հնարավորություն ապահովել, արտասահմանյան մասնագետների հետ մտքեր փոխանակել։

Նախարարը վստահ է, որ Հայաստանում կրթության որակը հնարավոր կլինի կտրուկ բարելավվել՝ փոխելով ազգի հոգեկերտվածքը, երբ հանրապետությունում կրթությունը բարձր արժեք դառնա։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ