431.08
4.38
402.99
+8
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարությունը կօգնի բյուրոկրոտական քաշքշուքի վերացմանը. Անվտանգության խորհուրդ

14:55
27 Սեպտեմբերի 2010

Սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը, որը շաբաթ օրը հավանության է արժանացել Ազգային անվտանգության խորհրդի կողմից, կնպաստի բյուրոկրատական քաշքշուքի վերացմանը, երկուշաբթի հայտարարեց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

«Վստահ եմ, որ ռազմավարության ընդունումը թույլ կտա որակապես նոր մակարդակի բարձրացնել ծրագրված բարեփոխումները։ Ռազմավարության գլխավոր կարգախոսն է՝ «Սահուն անցում անվտանգ սահմանով»։ Դա թույլ կտա ապահովել հուսալիորեն պաշտպանված սահման՝ առանց բյուրոկրատական քաշքշուքի բեռնափոխադրումների և մարդկանց տեղափոխման հարցում և աստիճանական անցում «մեկ պատուհանի» համակարգին»,- ասաց Բաղդասարյանը։
 
Նա նշեց, որ ռազմավարությունը մշակված է ՄԱԿ-ի, ԵՄ և Ռուսաստանի փորձագետների ընդգրկմամբ։ Բաղդասարյանի խոսքերով՝ այսօր սահմանային անվտանգության ապահովմամբ են զբաղվում սահմանապահները, Ոստիկանությունը, մաքսային ծառայությունը, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունները։

«Հարկ է վերլուծել սահմանին յուրաքանչյուր գերատեսչության գործողությունները և մեկ պատուհանի համակարգ ներդնել՝ բեռների և մարդկանց փոխադրմանն աջակցելու համար»,- ասաց նա։

Ազգային անվտնագության քարտուղարն ընդգծեց, որ սահմանամերձ անվտանգության տեսանկյունից այս փաստաթուղթը կարևոր նշանակություն ունի, նրանում վերլուծության են ենթարկվել Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ սահմաններին վերաբերող հարցեր։

«Մանրամասն վերլուծվել են մարտահրավերները, ռիսկերը, դրանց հաղթահարման ուղիները, մշակվել է հստակ ռազմավարություն և առկա խնդիրների լուծում՝ միջազգային չափանիշներին համապատասխան»,- ասաց նա։

Բաղդասարյանը նշեց, որ նախագահը հանձանարարել է, իսկ Խորհուրդը որոշում է ընդունել եռամսյա ժամկետում մշակել միջոցառումների ծրագիր և կատարման ժամանակացույց՝ ելնելով ընդունած ռազմավարությունից, և հետևողական լինել լայնածավալ աշխատանք ենթադրող միջոցառումների իրագործման հարցում։

Ազգային անվտանգության քարտուղարը տեղեկացրեց նաև, որ այս տարի ԵՄ հետ համագործակցության ծրագրի շրջանակներում կսկսվի «Բագրատաշեն» մաքսակետի (հայ-վրացական սահման) տեխնիկական վերազինումը, ինչպես նաև սահմանային ենթակառուցվածքների արդիականացում, կլինի պետական սահմանի կառավարման համալիր ծրագիր։ 

«Դա թույլ կտա էապես ուժեղացնել սահմանում խոխտումների դեմ պայքարը, արդիականացնել և որակական նոր մակարդակի բարձրացնել ՀԱԿ-ի տեխնիկական զինումը, ինչպես նաև դրական արդյունքների հասնել միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ»,- ասաց Բաղդասարյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան