Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին Նյու Յորքում երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալիմի հետ:
«Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին վերջերս համագործակցության տարբեր ուղղություններով նկատվող ակտիվության կապակցությամբ և պայմանավորվեցին հավելյալ աշխատանքներ տանել հարաբերությունների առավել զարգացման համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Նախարարներ Նալբանդյանն ու Մուալիմը մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:-0-