ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունում, տեղեկացնում է հայկական արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց մեկ ամիս առաջ Հայաստանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին կայացրած որոշումների իրականացման գործընթացին։
Քննարկվեցին նաև կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման աշխատանքները: -0-