Վրաստանի արտաքին գործերի նախարարը Հայաստան կժամանի հոկտեմբերի սկզբին

24.09.2010, 12:56
Վրաստանի արտաքին գործերի նախարարը Հայաստան կժամանի հոկտեմբերի սկզբին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն Հայաստան կժամանի հոկտեմբերի սկզբին, տեղեկացնում է հայկական արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` նախօրեին Վաշաձեն Նյու Յորքում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

 «Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական օրակարգի բազմաթի հարցեր։ Երկխոսության շարունակության նպատակով հոկտեմբերի սկզբին Գրիգոլ Վաշաձեն կժամանի Հայաստան»,- ասվում է հաղորդագրությունում։ -0-