Հայաստանում աղմուկ բարձրացրած լեզվի մասին օրենքում փոփոխությունների լսումները կանցկացվեն սեպտեմբերի 27-ին

23.09.2010, 17:49
Հայաստանում աղմուկ բարձրացրած լեզվի մասին օրենքում փոփոխությունների լսումները կանցկացվեն սեպտեմբերի 27-ին
Հայաստանում աղմուկ բարձրացրած լեզվի մասին օրենքում փոփոխությունների լսումները կանցկացվեն սեպտեմբերի 27-ին

Սեպտեմբերի 27-ին խորհրդարանական լսումներ կանցկացվեն որոշ շրջանակների դժգոհությունն առաջացրած`  ««Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի  վերաբերյալ, հաղորդում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Լսումները կազմակերպվել են գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի խորհրդարանական հանձնաժողովի կողմից։

ՀՀ խորհրդարանը հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ է մտցրել, ըստ որոնց դպրոցներում օտար լեզվով ուսուցոմ է ենթադրվում։

 «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին կառավարության օրինագծի նախնական տարբերակը մեծ արձագանք ստացավ հասարակությունում: Մի շարք քաղաքական և հասարակական ուժեր դեմ էին օրինագծին՝ պատճառաբանելով, որ այն կարող է վնասել ազգային ինքնությանը: Այս ամենի արդյունքում կառավարությունը զգալի փոփոխություններ է մտցրել օրինագծի մեջ:

Նոր փոփոխություններով նախատեսվում է երկրում օտարալեզու ուսուցմամբ 11 դպրոց ստեղծել նախկին, որոնցից 9-ը կստեղծվեն պետական և միջկառավարական համագործակցության շրջանակներում, իսկ երկու դպրոց կլինի մասնավոր, դրանք կգործեն Ջերմուկում և Դիլիջանում: --0--