Հայաստանի կրթության համակարգը որակի վերահսկողության գնահատման գործիքի կարիք ունի. ԿՆ

23.09.2010, 16:46
Հայաստանի կրթության համակարգը որակի վերահսկողության գնահատման գործիքի կարիք ունի. ԿՆ
Հայաստանի կրթության համակարգը որակի վերահսկողության գնահատման գործիքի կարիք ունի. ԿՆ

Հայստանի կրթության համակարգը որակի վերահսողության գնահատման գործիքի կարիք ունի, հինգշաբթի Երևանում մեկնարկած ռուս փորձագետների հետ երկօրյա խորհրդակցական հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Խորհրդակցական հանդիպումը նպատակ ունի, մասնավորապես՝ ամրապնդել Հայաստանի և Ռուսաստանի կրթության ոլորտի մասնագետների միջև պրոֆեսիոնալ կապը։

ՌԴ կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիայի Կրթության զարգացման միջազգային համագործակցության կենտրոնը  մտադիր է 2010-2012թթ.-ին  Հայաստանում մի նախագիծ իրականացնել, որը թույլ կտա գնահատել 14-15 տարեկան դպրոցականների տեղեկատվական և հաղորդակցական իրազեկության մակարդակը և վիճակագրության հիման վրա միջնակարգ կրթության որակի վերահսկման գործիք ստեղծել։

Ըստ կրթության նախարարի՝ կրթության որակի գնահատման արդյունավետության բարձրացման համապատասխան մեխանիզմենրի ստեղծման ռուսական փորձը կարող է օգտագործվել Հայաստանում։

«Հայաստանի և Ռուսաստանի կրթական համակարգերն ընդհանուր բնույթ ունեն, քանի որ երկուսն էլ հետխորհրդային համակարգեր են, և դա հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանում ռուսական փորձի ներմուծումը լիովին հնարավոր է»,- ասաց նախարարը։

Կրթության ռուսական ակադեմիայի փոխնախագահ Վիկտոր Բոլոտովն իր հերթին նշեց, որ առանց իրական տեղեկատվության տիրապետման անհնար է խոսել կրթության որակի գնահատման մասին։

«Եթե սովորողը չի կարող քննադատորեն վերաբերվել տեղեկատվությանը, ապա նա տարբեր մանիպուլյացիաների օբյեկտ է դառնում»,- ասաց ակադեմիկոսը։

Նա նաև նշեց, որ և Հայաստանում, և Ռուսաստանում կրթությունը գնահատվում է միայն ազգային քննության արդյունքներով։ Բոլոտովը վստահություն հայտնեց, որ կրթության որակի վերահսկման համար դա բավարար չէ։

Այդ կապակցությամբ նա նշեց վիճակագրական հետազոտություններ անցկացնելու անհրաժեշտությունը։ «Վիճակագրության հետ խնդիրներ առկա են և Հայաստանում, և Ռուսաստանում։ Մենք կներկայացնենք, թե ինչ մշակումներ կան Ռուսաստանում, ինչը կարող է Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնել»,- նշեց ակադեմիկոսը։

Միաժամանակ Համաշխարհային բանկի մոսկովյան գրասենյակի վերլուծաբան Տիգրան Շմիսը ներկայացրեց READ (Russian education Aid Development) ծրագիրը, որի շրջանակներում Ռուսաստանում բարձր աստիճանի հանրակրթական հաստատություններում սովորողների տեղեկատվական-հաղորդակցական իրազեկության գնահատման մասնագիտական գործիք է մշակվում։

«Դպրոցի տեղեկատվայնության արդյունքներից մեկը պետք է լինի աշակերտների և ուսուցիչների մոտ տարբեր խնդիրներ լուծելու համար ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելու ունակության առաջացումը»,- ասաց Շմիսը։

Նա նաև նշեց, որ ազգային կրթական համակարգի կողմից ապահովվող կրթության որակն է հենց կանխորոշում տնտեսական աճի վրա դրա ազդեցության աստիճանը, հասարակության մեջ սոցիալական անհավասարության նվազումը և բնակչության կյանքի որակը։

«Կրթությունը հատկապես արժեքավոր է բնակչության անապահով շերտի համար, քանի որ նրանց համար դա իբրև «սոցիալական վերելակ է» ծառայում»,- ասաց ՀԲ ներկայացուցիչը։

Հայաստանի և Ռուսաստանի միջև կրթության ոլորտում համագործակցության ուղղությունների քննարկման խորհրդակցական հանդիպումն անցկացվում է սեպտեմբերի 23-24-ը Երևանում՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ։

Հանդիպման կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՌԴ կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիայի Կրթության զարգացման միջազգային համագործակցության կենտրոնը, ինչպես նաև ՀԲ-ն։-0-