Հայաստանի նախագահը 2011 թվականի սկզբին կայցելի Կիպրոս
23.09.2010,
14:02
Հայաստանի նախագահը 2011 թվականի սկզբին կայցելի Կիպրոս
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Կիպրոս նախատեսվում է 2011 թվականի սկզբին, տեղեկացնում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով նախօրեին Նյու Յորքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Մարկոս Կիպրիանուի հանդիպման արդյունքները։
«Զրուցակիցները քննարկեցին հաջորդ տարվա սկզբին Հայաստանի Նախագահի՝ Կիպրոս այցի նախապատրաստական աշխատանքները»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Նախարարներն անդրադարձան նաև կիպրական հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված գործընթացի վերջին զարգացումներին, միջազգային կազմակերպություններում երկու բարեկամ երկրների համագործակցությանն առնչվող հարցերին: -0-