Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի ՀՆԱ ծավալը հունվար-օգոստոսին, 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 3,1 տոկոսով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։
ՀՆԱ ծավալը կազմել է 2042,8 միլիարդ դրամ (5,6 մլրդ դոլար):
Ըստ վիճակագրական տվյալների, 2010 թ.-ի հունվար-օգոստոսին, 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է սպառողական գների աճ՝ 7,7 տոկոսի սահմաններում: Միաժամանակ 2010 թ.-ի առաջին ութ ամսվա ընթացքում, 2009 թ.-ի դեկտեմբերի համեմատ, գրանցվել է սպառողական գների 5 տոկոսանոց աճ:
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում արդյունաբերական արտադրանք արտադրողների գներն ավելացել են 27,7 տոկոսով՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 504 միլիարդ դրամի (1385,6 միլիոն դոլար) արդյունաբերական արտադրանք, ինչը 11,5 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ցուցանիշից:
Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2010 թ.-ի հունվար-փետրվարի արդյունքներով կազմել է 2958,7 միլիոն ԱՄՆ դոլար (1122,9 միլիարդ դրամ)՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 25,3 տոկոսով:
Ըստ պետբյուջեի, Հայաստանում 2010 թ.-ին ՀՆԱ-ի աճը ծրագրված է 1,2 տոկոսի սահմաններում։-0-