Հոսպիտալացվել է օձի խայթոցից հետո

18.09.2010, 12:53
Հոսպիտալացվել է օձի խայթոցից հետո

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Օձը խայթել է ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի բնակչուհիներից մեկին, որից հետո վերջինը հոսպիտալացվել է, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, 59-ամյա կինը տեղափոխվել է Աշտարակի քաղաքային հիվանդանոց: Բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում:

Օձի տեսակը պարզել չի հաջողվել:-0-