423.85
4.07
402.21
+13
Եղանակը Երևանում
Հայ

Շվեյցարացի աստղաֆիզիկոս Միշել Մայորն արժանացել է Վիկտոր Համբարձումյանի անվան առաջին մրցանակի

19:53
17 Սեպտեմբերի 2010
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ժնևի համալսարանից շվեյցարացի հայտնի աստղաֆիզիկոս Միշել Մայորը և նրա գիտական խմբի երկու անդամները՝ Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Գարիկ Իսրայելյանը և Պորտոյի համալսարանի Աստղաֆիզիկայի կենտրոնի աշխատակից Նունո Սանտոսն արժանացել են Վիկտոր Համբարձումյանի անվան առաջին գիտական մրցանակին։

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է 2009 թվականին Հայաստանի նախագահի կողմից։ Աստղաֆիզիկայի և աստղագիտության ոլորտի այս հեղինակավոր մրցանակը շնորհվում է ցանկացած երկրի և ազգության գիտնականների, ովքեր էական ավանդ են ներդրել գիտության զարգացման մեջ։

«Մենք շատ ուրախ ենք, որ շուտով կստանանք մրցանակը նախագահի ձեռքից։ Մեր հետազոտությունների ոլորտը արտարեգակնային մոլորակներն են, և մրցանակի արժանացած աշխատանքն ուղղված է եղել դրանց ֆիզիկական բնութագրերի ուսումնասիրմանը՝ հասկանալու համար, թե ինչ աստղեր են գտնվում արեգակնային համակարգից դուրս»,-ասաց Մայորը։

Նա հայտնեց, որ իր խումբը հայտնաբերել է մեծ կշիռ ունեցող մոլորակներ՝ Սատուրնի և Յուպիտերի նման, բայց վերջին տարիներին իրենք մոտեցել են, այսպես կոչված, «ժայռային մոլորակների» հայտնաբերմանը։

Մրցանակը շնորհվում է աստղաֆիզիկայի, ինչպես նաև ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում աչքի ընկնող աշխատանքների համար։ Մրցանակը, որն առաջին անգամ շնորհվում է 2010 թվականին, կհանձնվի երկու տարին մեկ անգամ։ Մրցանակի չափը կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար։

Դափնեկիրներն ընտրվել են Հայաստանի ԳԻտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորած միջազգային հանձնաժողովի որոշմամբ, որը ներառյալ 2010 թվականի մարտի 18-ը 14 հայտ է ստացել ականավոր գիտնականներից և գիտական խմբերից ազգային տարբեր ակադեմիաներից, համալսարաններից, աստղադիտարաններից։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:57
02 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ