Հայկական թատրոնը նոր գաղափարների կարիք ունի. ռեժիսոր

17.09.2010, 19:53
Հայկական թատրոնը նոր գաղափարների կարիք ունի. ռեժիսոր

Հայկական թատրոնին համարձակություն և նոր գաղափարներ են պետք, կարծում է Գեղագիտության  ազգային կենտրոնի «Փոքր թատրոնի» գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը։ «Չպետք է վախենալ գործի դնել նոր գաղափարներ և մտքեր, նոր լուծումներ»,- ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց նա։

Բադալյանը հայկական թատրոնի հիմնական խնդիրը համարում է դերասանական և ռեժիսորական ժամանակակից դպրոցի բացակայությունը։ Այս կապակցությամբ ճանաչված ռեժիսորը մտադիր է սեփական դերասանական ստուդիա բացել։

«Շատերի վրդովմունքն է առաջացրել այն փաստը, որ «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացման բեմադրությունն իրականացրել է երիտասարդ ռեժիսորը, ով նաև այլ թատրոններից դերասանների է հրավիրել»,- ասաց Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնի» գեղարվեստական ղեկավարը։

Վահան Բադալյանի բեմադրած «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացմամբ բացված Միջազգային շեքսպիրյան փառատոն անցկացվում է Երևանում սեպտեմբերի 15-24-ը։ Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն մոտ Հայաստանի, Շվեյցարիայի, Իտալիայի, Ուկրաինայի 10 թատերախմբերի ներկայացումներ։

Չնայած կրքերն այս օրիգինալ բեմադրության շուրջ դեռ չեն մարել՝ Բադալյանը չի հուսահատվում և փորձում է չնկատել իր հասցեին ուղղված ծաղրանքները։

Նա կարծում է, որ թատերական գործիչները չպետք է սահմանափակվեն միայն հայ հանդիսատեսի մոտ ունեցած հաջողությամբ, և որ Հայաստանում ստեղծվող ներկայացումները պետք է մրցունակ լինեն նաև այլ երկրներում։ -0-