Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի առաջին անգամ Հունաստանի Ռոդոս կղզում հոկտեմբերի 3-6-ը կայանալիք Երիտասարդական ֆորումին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Քաղաքակրթությունների երկխոսություն» հայկական ազգային կենտրոնից:
Ռոդոսի երիտասարդական ֆորումի առաջին նստաշրջանի շրջանակներում քննարկման հիմնական թեմաները կդառնան երիտասարդների հայացքը դեպի ապագա, ժամանակակից ընտանեկան արժեքները, հասարակության վրա տեղեկատվական ենթակառուցվածքի ազդեցությունը:
Երիտասարդական ֆորումի ծրագրի հիմնական բաղկացուցիչը կդառնա ինտերակտիվ խաղը, որի շրջանակներում կքննարկվեն հասարակական երևույթները, որոնք ազդում կամ պոտենցիալ կերպով կարող են ազդել մարդկության զարգացման վրա: Մասնակիցները պետք է վերլուծեն կազմակերպիչների կողմից ստացված տեղեկատվությունը, նկարահանել հատուկ տեսաուղերձ՝ պատմելով այդ երևույթի մասին:
Երիտասարդական ֆորումի ավարտից հետո մասնակիցները «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային հասարակական ֆորումի ամենամյա VIII նստաշրջանի բանավեճերին մասնակցելու հնարավորություն կստանան:
Ռոդոսի ֆորումը ստեղծվել է 2009 թ.-ին Ռոդոսի ֆորումի ամենամյա յոթերորդ նստաշրջանի ժամանակ «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային հասարակական ֆորումի նախաձեռնությամբ՝ որպես գործիք աճող սերնդին գլոբալ խնդիրների վերլուծության գործընթացի մեջ ներգրավելու և ապագայում մարդկության ներդաշնակ զարգացման ռազմավարությունների մշակման նպատակով:
Ֆորումը ներառված է ՄԱԿ-ի Երիտասարդության տարվա իրադարձությունների պաշտոնական օրացույցի մեջ: 2010 թ.-ին կայանալիք ֆորումի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել են ավելի քան 400 երիտասարդներ, որոնք ներկայացնում են Եվրոպայի երկրները, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ԱՊՀ-ն, Աֆրիկայի, Ասիայի (Հնդկաստան և Չինաստան) երկրները, Բրազիլիան, Արգենտինան և այլն: Ֆորումի անցկացման նախաձեռնությանն աջակցել են ավելի քան 60 երիտասարդական կազմակերպություններ:-0-