ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի` sambo.am կայքը հինգշաբթի առավոտյան հայտնվել է ադրբեջանցի հակերների թիրախում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Տեղեկատվության համաձայն, այսօր` սեպտեմբերի 16-ի առավոտից, կայքի առաջին էջում երևում է Ադրբեջանի դրոշը, նաև` We never forget Mubariz Ibrahimov (Մենք երբեք չենք մոռանա Մուբարիզ Իբրահիմովին) գրությունն ու մի լուսանկար:
Իբրահիմովը մահացել է հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը Չայլու գյուղի մոտակայքում ադրբեջանական դիվերսիոն խմբավորման կողմից ղարաբաղյան ուժերի առաջնային դիրքերի վրա կազմակերպված հարձակման ժամանակ:
Հիշեցնենք նաև, որ հակերները sambo.am կայքի աշխատանքը ևս մեկ անգամ խափանել էին հուլիսի 2-ին:
Այս պահին կայքը նորմալ գործում է:-0-