Սփյուռքահայերը 70 անվճար տեղ կստանան Հայաստանի բուհերում
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սփյուռքահայ դիմորդները 70 անվճար տեղ կստանան Հայաստանի բուհերում, տեղեկացնում է Կրթության նախարարության մամուլի ծառայությունը։
2010-2011 ուսումնական տարվա համար ընդունող հանձնաժողովի նիստում տեղերը բաշխվել են ըստ համալսարանների և մասնագիտությունների, ընդ որում հատուկ ուշադրություն է դարձվել հայագիտական, մանկավարժական մասնագիտություններին, ինչպես նաև արվեստի ոլորտի մասնագիտություններին։
Հաղորդագրության համաձայն՝ Վրաստանից դիմորդներին հատկացվել է 54 տեղ, Ռուսաստանից՝ 8, Սիրիայից՝ 3, Ուկրաինայից՝ 1, Լիտվայից՝ 1, Ուզբեկստանից՝ 2։
Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին հատկացվել է 38 տեղ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային՝ 10 տեղ, Երևանի պետական համալսարանին՝ 7 տեղ։ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտին հատկացվել է 4 տեղ, Երևանի գեղարվեստի ակադեմիային՝ 3, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին՝ 3, Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանին՝ 2, Վանաձորի Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանին՝ 2, Գյումրիի Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանին՝ 1։ -0-