411.99
4.03
390.88
+14
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի կոնյակի գործարանի վաճառքների ընդհանուր անկումը 35%-ով կապված է ռուսական շուկայի իրավիճակի հետ

19:06
14 Սեպտեմբերի 2010

Երևանի «Արարատ» կոնյակի գործարանի վաճառքների ընդհանուր անկումը 35 տոկոսով կապված է ռուսական շուկայի իրավիճակի հետ, որի մասնաբաժինը գործարանի ապրանքի իրացման մեջ 27 տոկոս է կազմում, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը։

 «2009-2010 ֆինանսական տարվա ընթացքում ԵԿԳ-ն վաճառքների անկում է գրանցել 35 տոկոսով՝ մինչև 2,576 մլն լիտր կոնյակ, ինչը պայմանավորված է ռուսական շուկայի դանդաղ վերկանգնումով»,- ասաց նա։

Գրիգորյանը հայտնեց, որ վերջին երկու ամիսների ընթացքում ձեռնարկությունում արդեն վաճառքների 10 տոկոսանոց աճ է գրանցվել։ «Նման միտումը թույլ է տալիս պնդել, որ ճգնաժամի ազդեցությունը նահանջում է և լավատեսական կանխատեսումներ է պետք անել»,- ասաց նա։

Միաժամանակ Գրիգորյանը նշեց, որ ֆինանսական տարվա ընթացքում ընկերության եկամուտը 28 տոկոսով նվազել է՝ կազմելով 3,2 մլրդ դրամ (8.8 մլն դոլար)։

ԵԿԳ ղեկավարը նաև ասաց, որ այս տարի գործարանը 5640 պայմանագիր է կնքել ֆերմերների հետ և 29 հազար տոննա կգնի, ինչը 10 տոկոսով ցածր է անցյալ տարվա գնումների ծավալից, բայց 23 հազար տոննայով ավելի է ընկերությանն անհրաժեշտ ծավալից։

Դրա հետ մեկտեղ նա անհանգստություն հայտնեց, որ այս տարի խաղողի մեծ բերքի պատճառով որոշ խաղողագործներ որոշել են ոչնչացնել խաղողի այգիները։

Գրիգորյանը հայտնեց, որ դրանից ելնելով՝ այս տարի ԵԿԳ-ն գործարանին անհրաժեշտ ծավալից 23 հազար տոննայով ավելի և ավելի բարձր գնով՝ 1 կգ-ի դիմաց 130 դրամով է գնում։

«Իհարկե, մենք անհանգստացած ենք, բայց մենք ազատ շուկայական հարաբերություններում ենք գտնվում, և եթե ֆերմերը ցանկանա քանդել խաղողի այգին և կոմերցիոն նկատառումներից ելնելով հատիկ ցանի, ապա որքան էլ մենք խնդրենք, նա, միևնույն է, կանի դա»,- ասաց Գրիգորյանը։

Հայ խաղողագործները լրջորեն անհանգստացած են, որ չեն կարող խաղողը իրացնել մշակող ձեռնարկություններին։ Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալների՝ 2010թ.-ին հանրապետությունում խաղողի բերքը 210-215 հազար տոննա է կազմել՝ անցյալ տարվա 185 հազար տոննայի փոխարեն։

Փորձագետները ենթադրում են, որ միայն 60-65 հազար տոննան կարող է իրացվել մշակող ձեռնարկություններին։

ԵԿԳ գործադիր տնօրենն ընդգծեց, որ Հայաստանը պետք է պահպանի խաղողագործության ավանդույթները, քանի որ դա երկրի խորհրդանիշերից մեկն է։

Երևանի կոնյակի գործարանը հիմնադրվել է 1887 թ.-ին։ Ժամանակակից գործարանային համալիրը գործում է 1953 թ.-ից։ 1998 թ.-ին ԵԿԳ ընդգրկվել է Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային կորպորացիայի խմբի կազմում, որը ալկոհոլային խմիչքների մի շարք հանրահայտ ապրանքանիշերի սեփականատերն է և աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ալկոհոլային խմիչքների արտադրության ու վաճառքի ցուցանիշներով։ Պեռնո Ռիկար ընկերությունը ԵՀԳ ձեռք է բերել միջազգային մրցույթում 30 մլն դոլարով։   -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից