Հայաստանը երախտապարտ է ՌԴ նախագահին՝ դաշնակցային գործընկերության ամրապնդման մեջ ներդրման համար. Սարգսյան

14.09.2010, 17:41
Հայաստանը երախտապարտ է ՌԴ նախագահին՝ դաշնակցային գործընկերության ամրապնդման մեջ ներդրման համար. Սարգսյան
Հայաստանը երախտապարտ է ՌԴ նախագահին՝ դաշնակցային գործընկերության ամրապնդման մեջ ներդրման համար. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին` ծննդյան տարեդարձի կապակցությամբ, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Հայաստանում խորապես երախտապարտ են Ձեզ` հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրման համար: Համոզված եմ, որ Հայաստան կատարած Ձեր պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը նոր լիցք կհաղորդի մեր բազմաբնույթ համագործակցության հետագա առաջընթաց զարգացմանը` ի շահ մեր երկրների և ժողովուրդների, տարածաշրջանում խաղաղության և կայունության»,- նշել է հայկական պետության ղեկավարը։

Սարգսյանն  իր ռուս գործընկերոջը մաղթել է  քաջառողջություն, նորանոր հաջողություններ եղբայրական Ռուսաստանի կյանքի ծավալուն բարեփոխումների գործում, անսպառ եռանդ` միջազգային ասպարեզում խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերում:

«Եվս մեկ անգամ, հարգելի Դմիտրի Անատոլիևիչ, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները և ջերմ մաղթանքները՝ բարօրություն և հաջողություն Ձեզ և ձեր մերձավորներին, խաղաղություն  և բարգավաճում եղբայրական Ռուսաստանին»,- նշել է հայկական պետության ղեկավարը։ -0--