411.99
4.03
390.88
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հայ կանայք կրծքագեղծի քաղցկեղով են տառապում սթրեսների ու գինեկոլոգիական խնդիրների պատճառով

15:03
14 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառները սթրեներն են ու կանացի խնդիրները, ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի Բժիշկ-ռադիոլոգ Անի Հակոբյանը:

«35 տարեկանից բարձր և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մոտ 90 տոկոսը կրծքագեղձի խնդիր ունի»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Առողջության հայ-ամերիկյան կենտրոնի (Մամոգրաֆիայի կենտրոն) գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը հայտնեց, որ կրցքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել Կենտրոն այցելած յուրաքանչյուր 16-րդի մոտ։

Գործունեության 13 տարիների ընթացքում կրցքագեղձի զննում են անցել 104 հազար կանայք, 6,1 հազարի մոտ կրցքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։ Ընդ որում, ավելի քան 4,5 հազար կանանց մոտ բացահայտվել է զրոյական, առաջին կամ երկրորդ փուլերի օնկոլոգիական հիվանդություն։

Հակոբյանի խոսքերով, վերջին ժամանակներում օնկոլոգիական հիվանդության այս տեսակը Հայաստանում զգալիորեն երիտասարդացել է, իսկ դեպքերը՝ հաճախակի դարձել։

«Մեր կենտրոնում զննում անցած կանանց մոտ կրցքագեղձի քաղցկեղի 60 դեպքերում հիվանդությունը ախտորոշվել է մինչև 29 տարեկան կանանց շրջանում»,- ասաց նա, հավելելով, որ այս ախտորոշմամբ ամենաերիտասարդ հիվանդը 16-ամյա աղջիկ է եղել։

Այս կապակցությամբ Կենտրոնի տնօրենն ասաց, որ որքան մարդն ուշադիր լինի իր առողջության նկատմամբ, այնքան ավելի բարձր է վաղ փուլում հիվանդության բացահայտման և դրա զարգացման կանխման հավանականությունը։

«Պետք է տարվա ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ բժիշկի այցելության մշակույթ ձևավորել։ Ռենտգենյան հետազոտությունը կարող է բացահայտել հիվանդությունն ամենավաղ փուլերում»,- ասաց նա։

Միաժամանակ Խաչանուշ Հակոբյանն ընդգծեց, որ գենետիկ գործոնն էական նշանակություն ունի, այդ իսկ պատճառով կանայք, ում ընտանիքներում եղել են կրցքագեղձի քաղցկեղի դեպքեր, ավելի ուշադիր պետք է լինեն իրենց առողջության նկատմամբ։

«Այդ կատեգորիայի կանայք պետք է հետազոտում անցնեն 30 տարեկանից»,- ասաց նա և ընդգծեց, որ բոլոր կանանց և աղջիկներին խորհուրդ է տրվում ամեն ամիս կրծքագեղձի զննում անցնել, ինչի մասին մանրամասն տեղեկացնում են Կենտրոնի հատուկ գրքույկները։

Առողջության հայ-ամերիկյան կենտրոնը (Մամոգրաֆիայի կենտրոն) հիմնադրվել է 1997թ.-ին։ Այն հագեցած է գերժամանակակից դիագնոստիկ սարքավորումներով։ Այնտեղ աշխատում են բարձրորակ մասնագետ-ռադիոլոգներ, որոնք վերապատրաստում են անցել ԱՄՆ տարբեր կլինիկաներում։ --0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից