ՀՀ գլխավոր դատախազը կմասնակցի ԱՊՀ գլխավոր դատախազների Համակարգող խորհրդի նիստին

14.09.2010, 13:46
ՀՀ գլխավոր դատախազը կմասնակցի ԱՊՀ գլխավոր դատախազների Համակարգող խորհրդի նիստին
ՀՀ գլխավոր դատախազը կմասնակցի ԱՊՀ գլխավոր դատախազների Համակարգող խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների Համակարգող խորհրդի նիստին, որը կանցկացվի չորեքշաբթի Մոսկվայում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց հանրապետության գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։

«Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի գլխավորած նիստի աշխատանքներին կմասնակցեն նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի և Ուկրաինայի գլխավոր դատախազներն ու նրանց տեղակալները»,- ասվում է ՌԴ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքում։

Նիստի ընթացքում կքննարկվեն ահաբեկության և ծայրահեղականությանը, թմրամիջոցների անօրինական շրջանառությանը, մարդկանց վաճառքին և անօրինական միգրացիայի դիմակայությանը վերաբերող հարցեր։

Բացի այդ, կընտրվեն Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների Համակարգող խորհրդի նախագահ և գործադիր քարտուղար։ -0-