484.07
7.4
459.4
+20
Եղանակը Երևանում
Հայ

ՀԿԵ-ն պատրաստվում է ձմռանը

17:21
11 Սեպտեմբերի 2010

Շաբաթ օրը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված երկաթուղին ձմռան սեզոնին պատրաստելուն, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:

«Այսօր մենք այստեղ ենք ոչ միայն ձմեռային սեզոնին պատրաստվելիս բոլոր ծառայությունների համակարգումն ու աշխատանքը քննարկելու համար, այլև՝ 2010թ.-ի ութ ամիսների պլանային ցուցանիշները գնահատելու և սրբագրելու համար: Այո, 2009 թ.-ի համեմատ ՀԿԵ-ն աճող ցուցանիշներ է գրանցել, սակայն սա չպետք է դառնա մեր աշխատանքի արդյունավետության միակ չափորոշիչը», - իր ողջունի խոսքում նշել է «ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը:

Ընկերության ղեկավարի ելույթից հետո իրենց զեկույցներն ու առաջարկներ են ներկայացրել ընկերության ղեկավարության ներկայացուցիչները, ինչպես նաև ՀԿԵ-ի կառուցվածքային ստորաբաժանումների մեծ մասի պետերը:

«Խորը գնահատականներ են տրվել անցած 2/3 տարվա ընթացքում ընկերության ձեռքբերումներին, ինչպես նաև բացահայտվել են թերությունները: Մեծ ուշադրության է արժանացել ձմռանը երկաթուղու աշխատանքի ժամանակ ՀԿԵ-ի կադրային պոտենցիալի պատրաստման և պարբերական ատեստավորման թեման», - նշվում է տեղեկատվության մեջ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ներդրումային ծրագրի կատարմանը, աշխատանքի արտադրողականության բարձրացմանը և տեխնիկական բոլոր ծառայությունների աշխատանքի արդյունավետության մշտական դիտարկմանը վերաբերող հարցեր:

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:13
19 Մայիսի 2022
ԱԽ քարտուղարը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի հետ կապված հայկական կողմի մոտեցումը
ԱԽ քարտուղարը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի հետ կապված հայկական կողմի մոտեցումը
14:52
17 Մայիսի 2022
Երևանում հայտնել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջիկա հանդիպման մասին
Երևանում հայտնել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջիկա հանդիպման մասին
11:36
17 Մայիսի 2022
Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կանցկացվի Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կանցկացվի Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
00:30
17 Մայիսի 2022
Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ. Փաշինյանը՝ Պուտինին (ՎԻԴԵՈ)
Պուտինը Փաշինյանին ասել է, որ հարցերը շատ են, ուրախ է նրա հետ հանդիպելու հնարավորության և բոլոր թեմաների շուրջ խոսելու համար. ՎԻԴԵՈ
19:41
16 Մայիսի 2022
«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին (ՎԻԴԵՈ)
«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին. ՎԻԴԵՈ
13:37
16 Մայիսի 2022
Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել կոչով (ՎԻԴԵՈ)
Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել կոչով. ՎԻԴԵՈ
10:42
16 Մայիսի 2022
Մի քանի ավտոշարասյուն միաժամանակ մասնակցում է ընդդիմության բողոքի ակցիային
Երևանում, չնայած հորդառատ անձրևին և ջերմաստիճանի զգալի նվազմանը, միանգամից մի քանի ավտոշարասյուն երթեր է կազմակերպել, որոնց մասին նախօրեին հայտարարել էր ընդդիմությունը
00:06
16 Մայիսի 2022
Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում
Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում
20:41
12 Մայիսի 2022
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները. ՎԻԴԵՈ
15:44
12 Մայիսի 2022
Հայաստան է ժամանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը
Հայաստան է ժամանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, նա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է
11:32
12 Մայիսի 2022
Միրզոյանն այսօր կմեկնի Դուշանբե, հանդիպելու է Բայրամովի հետ
Միրզոյանն այսօր կմեկնի Դուշանբե, հանդիպելու է Բայրամովի հետ
10:57
12 Մայիսի 2022
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևի հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևի հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը