423.85
4.07
402.21
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են ամրապնդել տնտեսական կապերը. դեսպան

13:23
10 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են ամրապնդել տնտեսական կապերը, լրագրողներին ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

«Դա ոչ միայն մտադրություն է, այլև գործ: Նոր է ավարտվել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան, ստորագրվել են մի քանի խոշոր համաձայնագրեր», - ասաց ռուս դիվանագետը:

Նրա խոսքերով՝ ամենախոշոր համաձայնագրերից մեկը վերաբերում է Հայաստանում նոր ատոմային բլոկի կառուցմանը: Բացի այդ, կան նախագծեր երկաթուղայի ցանցի զարգացման, Ուրալի ավտոմոբիլային գործարանի հիման վրա ավտոհավաքման ձեռնարկության կառուցման վերաբերյալ, կարիերային նոր մշակումներ, մոլիբդենային նոր կոմբինատի կառուցման ծրագրեր:

Դեսպանը նշեց նաև Հայաստանում ռուսական բիզնեսի մասնակցության սոցիալական բաղկացուցիչի կարևոր նշանակությունը:

«Որքան շատ լինեն խոշոր, ժամանակակից ձեռնարկությունները, այնքան ավելի շատ կլինեն աշխատատեղերը, ավելի քիչ հայեր կմեկնեն հանրապետությունից, նրանք կաշխատեն այստեղ և եկամուտ կբերեն իրենց ընտանիքներին ու պետությանը: Սա բոլոր նախագծերի կարևոր սոցիալական բաղկացուցիչն է», - ասաց Կովալենկոն:

Ռուսական բիզնեսը լայնորեն ներկայացված է հայկական տնտեսությունում՝ զբաղեցնելով առաջատար դիրքեր էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության, լեռնահանքային ոլորտներում, բանկային հատվածում:

Հայաստանում գործում են այնպիսի ռուսական ընկերություններ, ինչպիսիք են «Գազպրոմը», ՌԵ-ն, ՄՏՍ-ը, «ՎիմպելԿոմը», ՎՏԲ Բանկը, «Տրոյկա Դիալոգը» և մի շարք այլ խոշորագույն ընկերություններ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:57
02 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ