423.85
4.07
402.21
+20
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիկացի երգիչ Դենիել Դեքերը կներկայացնի 13 հայկական երգ պարունակող իր ալբոմը

10:28
10 Սեպտեմբերի 2010

Ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դենիել Դեքերը մոտ ժամանակներում կներկայացնի իր նոր խտասկավառակը, որում 13 հայկական երգ է ընդգրկված:

«Նոր սկավառակով ես ցանկանում եմ ոգեշնչել հայի ոգին, և հիշեցնել աշխարհով մեկ սփռված հայերին, որ իրենք շատ բաներով կարող են հպարտանալ, և որ իրենք միայնակ չեն», - հայտարարել է երգիչը հինգշաբթի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

Իր նոր ձայնասկավառակի վրա երգիչը իր ազգանվան վերջում ավելացրել է հայկական ազգանվան «յան»-ը:

«Ինձ ոգեշնչում է Հայաստանի  մշակութային հարստությունը, երաժշտությունը, քրիստոնեական ժառանգությունը և գեղեցիկ բնաշխարհը: Բայց ամենից շատ ես սիրում եմ հայ ժողովրդին: Հայերը շատ փորձությունների ու տառապանքների միջով են անցել, բայց այնուամենայնիվ հայկական ոգին միշտ կանգուն է», - նշել է Դեքերը:

Ողջունելով հյուրին` նախարարը խորին շնորհակալություն է հայտնել Դանիել Դեքերին նրա հայանպաստ գործունեության համար: Նա հայկական երգարվեստի կատարման և տարածման համար Դենիել Դեքերին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:

Դեքերն արդեն ինը տարի է՝ իր ստեղծագործություններով բարձրաձայնում է Հայոց Ցեղասպանությունը: Երգիչը «Ադանա» երգը թարգմանել է 20 լեզուներով: Ստեղծագործությունը կատարվել է անգամ թուրք երգչի կողմից:

Դեքերը «Արաքս» երգի անզուգական կատարումով օրերս մասնակցեց «Կարոտ» փառատոնին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին