Ինտերնետային նոր՝ Մարագա - XX դարի Գողգոթա նախագիծ է թողարկվել Երևանում
«Այլատյացության կանխման նախաձեռնություն» կազմակերպությունը հինգշաբթի ներկայացրեց «Մագարա – XX դարի Գողգոթա» նոր ինտերնետային նախագիծը (http://maragha.org)՝ 1992թ.-ի ապրիլին Ղարաբաղի Մարագա գյուղում ադրբեջանցի զինծառայողների հանցագործությունների մասին։
1992 թ.-ի ապրիլի 10-ին Ադրբեջանի կանոնավոր բանակի զորամասերը ներխուժել էին Մարագա: Խաղաղ բնակչությունը դաժանաբար սպանվել կամ գերի էր վերցվել, այրվել են բոլոր տները՝ հաճախ տերերի հետ միասին: Բնակավայրի բնակիչները սպանվել են ամենավայրենի ձևով: Տարբեր տվյալների համաձայն՝ սպանվել է 80-100 հայ, որոնցից 30 կանայք են: Շատերը զոհվել են՝ փորձելով փախուստի դիմել: Ավելի քան 40 մարդ վիրավորվել է, ևս 53-ը գերեվարվել է: Վերջիններիս թվում 9 երեխա է եղել: Շուրջ երեք տասնյակ գերիներ սպանվել են արդեն ադրբեջանական գերության մեջ։ Երկու շաբաթ անց Մարագան կրկնակի հարձակման ենթարկվեց, բնակիչների գաղթը բռնության գործողություններով, ծաղրուծանակով էր ուղեկցվում։
«1992թ.-ի ապրիլին Մարագայում կատարված իրադարձությունները պետք է դիտարկել ոչ այնքան որպես հայերի դեմ հանցագործություն, այլ մարդկության հանդեպ կիրառված հանցագործություն»,- ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։
Ըստ նրա՝ տվյալ նախաձեռնությունն ադրբեջանցիների նկատմամբ ատելություն արթնացնելու նպատակ չի հետապնդում, քանի որ մենք խոսում ենք ոչ այնքան հայերի դեմ կատարված ադրբեջանցիների հանցագործությունների, որքան մարդկության դեմ իրագործված հանցագործությունների մասին, որոնք ըստ միջազգային օրենքների՝ պատժել են։
Ալավերդյանը նշեց, որ Մարագայում կատարվածը մարդատյացության դրսևորում է, որը կոնկրետ դաժան գործողություններով է արտահայտվել, և նման կայքերի ստեղծմումը պետք է ոչ միայն հայերի հանդեպ Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից իրագործած, այլև համաշխարհային մասշտաբով ցանկացած ցեղասպանության կամ հանցագործության կանխման որոշակի փորձ դիտարկել։ -0-