411.87
4.03
387.24
+14
Եղանակը Երևանում
Հայ

«Կարոտ» փառատոնի կազմակերպիչներն ակնկալում են, որ հայկական բիզնեսն առավել ակտիվ կլինի ապագա փառատոների կազմակերպման գործում

15:45
08 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Կարոտ» միջազգային փառատոնի կազմակերպիչները հույս ունեն, որ  հայկական բիզնեսն առավել ակտիվ մասնակցություն կունենա ապագա փառատոների ֆինանսավորման գործում, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ, «Կարոտ»  փառատոնի նախագահ Մեցո Իգիթյանը։

Այս տարի «Կարոտ» միջազգային երրորդ փառատոնն առաջին անգամ անցկացվել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։ Նախորդ երկու փառատոները կազմակերպվել են Մոսկվայում։

«Մենք դեռ չենք որոշել, թե  որտեղ կանցկացվի «Կարոտ»-ը մյուս տարի։ Հավանաբար, դա կորոշվի մեկ ամսվա ընթացքում։ Հնարավոր է, որ փառատոնը երկու մասի բաժանվի՝ մոսկովյան և հայկական։ Եթե մենք որոշենք ևս մեկ անգամ «Կարոտ» անցկացնել Հայաստանում, ցանկալի կլիներ, որ հայ գործարարներն առավել ակտիվ լինեին»,- նշեց Իգիթյանը։

Ըստ նրա, հայկական ծագում ունեցող ռուս գործարարներն ավանդաբար խոշոր ֆինանսական աջակցություն են ցուցաբերում փառատոնին, երբ այն անցկացվում է  Մոսկվայում։

«Մենք կցանկանայինք պարբերաբար փառատոնն անցկացնել Հայաստանում, սակայն դա որոշակի ֆինանսական միջոցներ է պահանջում։ Այս անգամ հիմնական ֆինանսական ծանրաբեռնվածությունն ընկել է փառատոնի կազմակերպիչների վրա։ Բայց Հայաստանում այնպիսի ձեռներեցներ կան, ովքեր կարող էին իրենց թույլ տալ մասնակցել փառատոնի ֆինանսավորմանը, չնայած նրան, որ սա ոչ թե առևտրային, այլ զուտ մարդասիրական նախագիծ է»,- ընդգծեց Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահը։

ՀՀ մշակույթի նախարարության խորհրդատու Սոնա Հարությունյանն իր հերթին կարծիք հայտնեց, որ հայկական բիզնեսի պասիվության պատճառը տեղեկացված չլինելն է։ 

«Հնարավոր է, որ նրանց համար «Կարոտ» փառատոնն ինչ-որ լիովին նոր բան է եղել։ Վստահ եմ, որ մյուս անգամ հայ գործարարներն առավել ակտիվ կգտնվեն։ Կարծում եմ, որ կազմակերպիչները նաև պետք է ժամանակին նրանց դիմեն և փառատոնի մասին տեղեկություն ներկայացնեն»,- ավելացրեց Հարությունյանը։

«Կարոտ» փառատոնի բացումը նվիրված էր ԼՂՀ անկախության օրվան, փառատոնի մեկնարկը տրվել է Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում՝  հայտնի հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի Love Each Other (Սիրիր մերձավորիդ) համերգով։ Սեպտեմբերի 3-7-ը փառատոնը շարունակվել է Երևանում։

Փառատոնի շրջանակներում Հայաստանում էին արվեստի այնպիսի հայտնի գործիչներ, ինչպիսիք են Ժերար Դեպարդյեն, Էմանուիլ Վոտիրգանը, Իգոր Կոստոլևսկին և այլոք։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
50
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը
11:10
12 Հուլիսի 2023
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Ղարաբաղի հայության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ