Երևանի տրոլեյբուսի հավաքակայանում երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը հրդեհ է բռնկվել, այրվել է մեր տրոլեյբուս, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
«Սեպտեմբերի 8-ին, ժամը 03.06-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թևոսյան փողոցում գտնվող թիվ 2 տրոլեյբուսի հավաքակայանում», - նշվում է տեղեկատվության մեջ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.30-ին, մարվել` ժամը 04.22-ին: -0-