Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը նորմալ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը առավոտյան «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի ունեցած կարճ միացումից հետո վերսկսել է աշխատանքը նորմալ ռեժիմով, ասաց ՀՀ Փրկարար ծառայության ղեկավարի օգնական Նիկոլայ Գրիգորյանը:
Առավոտյան ժամը 10:30-ին «Մարշալ Բաղրամյան» կայարանում կարճ միացման հետևանքով ծուխ է առաջացել և տարածվել: Ծուխը զգավել է անգամ մոտակա կայարաններում: Մետրոպոլիտենի աշխատակիցները տարհանվել են: Փակվել է կայարանի ելումուտը, անջատվել է էլեկտրական սնուցումն ու դադարեցվել է կայարանի աշխատանքը: Դեպքի վայր անմիջապես վեց հրշեջ մեքենա է ուղարկվել:
«Մետրոյի աշխատանքը վերականգնվել է, մարդկանց թույլ է տրվում մտնել մետրո, և «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքների երթևեկությունը վերականգնվել է: Կայարանում որևէ հրդեհ չի բռնկվել», - չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասաց Գրիգորյանը:
Այժմ դեպքի վայրում է գտնվում մետրոյի ղեկավարությունը՝ միջադեպի պատճառները պարզելու նպատակով:-0-