438.03
4.45
404.16
+8
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի եվրոպացի անիմատորները կմասնակցեն Երևանի ReAnimania փառատոնին

19:12
07 Սեպտեմբերի 2010

Հայտնի եվրոպացի անիմատորները կմասնակցեն ReAnimania միջազգային անիմացիոն երկրորդ փառատոնին, որը տեղի կունենա սեպտեմբերի 9-13-ը Երևանում, երեքշաբթի լրագրողներին ասաց փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին։

«Անցյալ տարի փառատոնին մասնակցել է 35 երկիր, իսկ այս տարի՝ 10 երկիր ավելի»,- ասաց Քասունին։

Փառատոնին կմասնակցեն անիմատորներ աշխարհի 45 երկրներից, այդ թվում՝ Չեխիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Թուրքիայից, Սինգապուրից, Սիրիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Նիդեռլանդներից։ Այս տարի կինոփառատոնին մասնակցելու համար 400 հայտ է ներկայացվել՝ ներառյալ 263 մրցութային ֆիլմերը։

Քասունին նշեց, որ փառատոնին կժամանի «Exodus Film Group» բրիտանական ընկերության նախագահ Մաքս Հովարդը և «Aardman» ստուդիայի մասնագետներ Դևիդ Սպրոքսթոնը, Պոլ Սմիթը, ովքեր փառատոնի շրջանակներում վարպետության դասեր կանցկացնեն։ Ըստ նրա՝ փառատոնին հյուրերի մասնակցությունը հնարավոր է դարձել Բրիտանական խորհրդի հայկական ներկայացուցչության աջակցության շնորհիվ։

Քասունին նաև նշեց, որ Երևանի բնակիչներն իրենց թողարկած ֆիլմերը բաց երկնքի տակ դիտելու հնարավորություն կստանան։ Ըստ նրա՝ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի դիտումներն անվճար կլինեն, իսկ լիամետրաժ ֆիլմերի դիտման արժեքը 500 դրամ (1.4 ԱՄՆ դոլար) կկազմի։

Բրիտանական խորհրդի հայկական ներկայացուցչության ղեկավար Արևիկ Սարիբեկյանն իր հերթին նշեց, որ Մեծ Բրիտանիան փառատոնի շրջանակներում երկու ֆիլմ կներկայացնի՝ DreamWorks Animation հայտնի ամերիկյան ընկերության հետ համատեղ Aardman  ստուդիայի նկարահանած «Ուոլեսը և Գրոմիթը. Ճագար ուրվականի անեծքը» և DreamWorks Animation-ի հետ համատեղ Մաքս Հովարդի նկարահանած «Քեմերոն հովատակի ոգին»։

Հայաստանում Գերմանիայի դեսպանատան մշակույթի բաժնի պետ Քրիստոֆ Բրոյնիգը հայտնեց, որ փառատոնի շրջանկաներում տեղի կունենա անիմացիաների ոլորտի հայտնի գերմանացի լրագրող Յոհանես Ուոլտերսի վարպետության դասը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան