431.08
4.38
402.99
-2
Եղանակը Երևանում
Հայ

Բրիտանացի և հայ գիտնականները համատեղ ուսումնասիրում են ենթադրաբար աշխարհի հնագույն՝ Հայաստանի Քարահունջ աստղադիտարանը

17:15
07 Սեպտեմբերի 2010

Մի խումբ բրիտանացի գիտնականներ հայ մասնագետների հետ համատեղ այս շաբաթ կսկսեն Հայաստանի հարավում գտնվող հնագույն հուշարձանի՝ Քարահունջի ուսումնասիրությունը, երեքշաբթի լրագրողներին ասաց Օքսֆորդի համալսարանի «Քարեր և աստղեր» ծրագրի հայկական գիտահետազոտական խմբի գլխավոր գիտական խորհրդական Վաչագան Վահրադյանը:

ՀՀ Սյունիքի մարզում գտնվող Քարահունջի տարածքում որոշակի համակարգով տեղադրված են եռանկյունաձև քարեր, որոնց մեջ հատուկ անցքեր են արված: Մասնագետները Քարահունջը համարում են աշխարհի հնագույն աստղադիտարանը:

Վահրադյանի խոսքերով՝ Երևանից 200 կմ հեռավորության վրա գտնվող նախապատմական հուշարձանը՝ Քարահունջը, որը բաղկացած է ուղղահայաց տեղադրված քարերից, հետաքրքրություն է առաջացնում նրանով, որ նման է անգլիական Սթոունհենջին, երկուսն էլ արևադարձի օրը ուղղված են դեպի արևը:  Փորձագետը նշեց, որ ենթադրվում է, որ քարերի դասավորությունը թույլ է տվել որոշել տարվա սկիզբը ամառային արևադարձի օրը:

Նա նաև տեղեկացրեց, որ գիտնականների վերջին բացահայտումները թույլ են տալիս պնդել, որ հայկական Քարահունջը, որը, ըստ գիտնականների, 7,5 հազար տարեկան է, ավելի հին է, քան Սթոունհենջը, որը 3 հազար տարեկան է: Միաժամանակ Վահրադյանը հակված է կարծել, որ հուշարձանը ունեցել է կամ կուլտային, կամ աստղագիտական նշանակություն:

Փորձագետի խոսքերով՝ շատերը Քարահունջն անվանում են Զորաց քարեր, ինչը շատ սխալ է: ««Զորաց քարեր» անվանումը պետք է դուրս գա կիրառությունից, քանի որ այն թուրքերեն «գուշան դաշ» անվանման սխալ թարգմանությունն է», - ասաց նա: Փորձագետի խոսքերով՝ Քարահունջն ունի նույն նշանակությունը, ինչ Սթոունհենջը:

«Քանի որ անգլերենն ու հայերենը պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքին, ապա միանգամայն հնարավոր է, որ դա միանման շինությունների միևնույն անվանումն է», - ասաց Վահրադյանը:

Փորձագետի խոսքերով՝ բրիտանացի գիտնականները, ովքեր կժամանեն Հայաստան, Օքսֆորդի համալսարանի մասնագետներ են, իսկ հայ-բրիտանական համատեղ ուսումնասիրությունները կտևեն շուրջ 2 շաբաթ:

«Նախատեսված ուսումնասիրությունները ոչ միայն ներդրում են համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում, այլև հսկայական պատմական հետաքրքրություն են ներկայացնում: Այս ուսումնասիրությունները թույլ կտան նաև բարձրացնել Հայաստանի վարկանիշը և երկիր ավելի մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ ներգրավել», - ասաց Վահրադյանը:

Փորձագետը նաև նշեց, որ հայ գիտնականները Քարահունջում մի շարք հաշվարկման աշխատանքներ են իրականացրել, ակդ թվում նաև չափել են հուշարձանի չափերը: Իրականացվել են նաև մանրամասն տեղագրական աշխատանքներ և տեսանկարահանումներ, որոնց արդյունքները մեծ հետաքրքրություն են առաջացրել Օքսֆորդի համալսարանի գիտնականների շրջանում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան