431.08
4.38
402.99
-5
Եղանակը Երևանում
Հայ

Ժերար Դեպարդյեն Երևանում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

11:18
06 Սեպտեմբերի 2010

Աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդյեն շաբաթ օրն այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ դնելով «Անմար կրակի» մոտ:

Դեպարդյեն ժամանել էր Հայաստան ուրբաթ երեկոյան՝ «Կարոտ» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով, որը սեպտեմբերի 2-ին մեկնարկել էր Ստեփանակերտում և շարունակվել է Երևանում: Դեպարդյեի այցը տևել է երկու օր:

«Ես այսօր այցելել եմ 1915 թ.-ին  տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Ինձ վրա Ցեղասպանության հուշարձանը շատ մեծ տպավորություն է թողել, ինչպիսի տպավորություն թողնում են նմանատիպ այլ հուշարձաններ, օրինակ՝ Իսրայելում գտնվող «Յադ Վաշեմ» Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձանը», - ասել է Դեպարդյեն:

«Ես Հայաստանի մասին բավականին վաղուց գիտեմ, քանի որ Ֆրանսիայում ծանոթ եմ բազմաթիվ հայերի հետ, գիտեմ, թե ինչու և ինչպես են նրանք հայտնվել այնտեղ և ինչ է նշանակում 1915 թ.-ին տեղի ունեցած ցեղասպանությունը», - շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է դերասանը:

Նա նշել է, որ ծանոթ է հայերի արդեն չորրորդ սերնդի հետ, որոնց հաջողվել է փրկվել ցեղասպանությունից՝ ավելացնելով, որ Ֆրանսիայում շատ են հայկական արմատներ ունեցող հայտնի դերասաններն ու մարզիկները:

Դեպարդյեի խոսքերով՝ ամենաշատը իրեն զարմացնում է այն փաստը, որ Ֆրանսիայում բնակվող հայերը չեն մոռացել ոչ իրենց ավանդույթները, ոչ էլ լեզուն, «հնարավոր է՝ այն պատճառով, որ նրանք միշտ մնում են իրենց նախնիների ստվերների հետ»:

«Նրանք խոսում են ինչպես մայրենի, այնպես էլ այն երկրի լեզվով, որը նրանց օթևան է տվել: Եվ ես գիտեմ, որ այսօր կան երիտասարդներ, որոնք ցանկանում են իրենց համար վերագտնել հայրենի երկիրը՝ Հայաստանը», - ասել է Դեպարդյեն:

«Կարոտ» միջազգային 3-րդ փառատոնն առաջին անգամ տեղի է ունենում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ: Նախորդ երկու փառատոներն անցկացվել են Մոսկվայում: Փառատոնի նպատակը սփյուռքում հայկական մշակույթի պահպանումը և այն ներկայացնելն է: Փառատոնի գլխավոր իրադարձությունը «Կարոտ» մրցանակների հանձնումն է ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի մշակույթի, արվեստի, գիտության, սպորտի և այլ ոլորտների ականավոր գործիչներին, հայ ժողովրդի բարեկամներին, այն մարդկանց, ում ստեղծագործությունը կապված է Հայաստանի հետ, ով իր գործունեությամբ ավանդ է ներդրել հայկական և համաշխարհային մշակույթում:

«Կարոտ» մրցանակի են արժանացել Շառլ Ազնավուրը, Նիկոլայ Ռիժկովը, Սոս Սարգսյանը, Իոսիֆ Կոբզոնը, Անդրեյ Բիտովը, Նիկիտա Սիմոնյանը, Արմեն Ջիգարխանյանը, Շավարշ Կարապետյանը, Վլադիմիր Սպիվակովը, Կոնստանտին Օրբելյանը, Արթուր Աբրահամը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը