Հայաստանի նախարարությունների և մի շարք այլ պետական գերատեսչությունների աշխատակիցները կմասնակցեն «ՀՀ Վարչապետի գավաթ-2010» ֆուտբոլային մրցաշարին, տեղեկացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կայքում, որը միջոցառման կազմակերպիչն է:
«Մրցաշարի նպատակն է նպաստել պետական գերատեսչություններում աշխատող անձանց շրջանում տարվող ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական աշխատանքների աշխուժացմանը, նրանց ֆիզիկական պատրաստականության բարձրացմանը, ակտիվացնել ֆուտբոլի մասսայականությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների աշխատակիցների շրջանում, նպաստել «Արդար խաղ» և «Առողջ Հայաստան» սկզբունքների արմատավորմանը», - նշվում է տեղեկատվության մեջ:
Գավաթի մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին և կավարտվի սեպտեմբերի 30-ին: Մրցաշարին կմասնակցեն 13 նախարարությունների, կառավարության, աշխատակազմի, դատախազության, Անշարժ գույքի կադաստրի, Կենտրոնական բանկի աշխատակիցներ:-0-