417.4
4.02
393.4
+17
Եղանակը Երևանում
Հայ

ՀԿԵ-ում զարմացել են գյուղնախարարի հայտարարությունից

13:29
01 Սեպտեմբերի 2010

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում զարմացել են գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի՝ սահմանային Այրումից մինչև Երևան բեռնափոխադրումների գների աճի մասին հայտարարությունից:

Ալավերդյանը երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ հիմնավորված է համարում Հայաստանում գների բարձրացումը, քանի որ ներկրողները հացահատիկը ներկրում են ավելի բարձր գնով համաշխարհային շուկաներում հացահատիկի ինքնարժեքի բարձրացման և տրանսպորտային ծախսերի պատճառով: Նրա խոսքերով՝ միայն Այրումից դեպի Երևան բեռնափոխադրման գինը 8 դոլարից դարձել է 30 դոլար:

«Անհասկանալի է, թե գյուղատնտեսության նախարարը որտեղից է նման անհիմն թվեր վերցրել... Ընթացիկ եռամսյակում մենք ինդեքսավորել ենք սակագները 2,4 տոկոսով: Այսպիսով, եթե 2010 թ.-ի երկրորդ եռամսյակում սահմանային Այրումից դեպի Երևան մեկ տոննա բեռի տեղափոխման արժեքը կազմել է 5505 դրամ, ապա երրորդ եռամսյակում այն կազմել է 5628 դրամ: Այսպիսով 2010 թ.-ի երրորդ եռամսյակում սակագնի աճը կազմել է 123 դրամ», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀԿԵ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Վահե Դավթյանը:

Դավթյանի խոսքերով՝ 2009 թ.-ին ընկերությունը չի բարձրացրել սակագները՝ թողնելով այն 2008 թ.-ի մակարդակի վրա:

«Այսպիսով, ՀԿԵ-ն ճգնաժամի ամենաթեժ պահին, փաստորեն, աջակցել է հայկական տնտեսությանը, ինչի հետևանքով 2 միլիարդ դրամի կորուստ է կրել: Անհրաժեշտ է հասկանալ, որ ՀԿԵ-ն տնտեսվարող սուբյեկտ է, որի գործունեությունն ուղղված է եկամուտ ստանալուն», - ասաց Դավթյանը: Նրա խոսքերով՝ 2010 թ.-ին բեռնափոխադրումների սակագները ինդեքսավորվել են 9 տոկոսով, ինչը թույլ է տվել մասամբ հավասարակշռել ստեղծված իրավիճակը:

Նրա խոսքերով՝ ՀԿԵ-ն կարգավորում է իր սակագները հաստատված սակագնային քաղաքականության շրջանակներում, որը հրապարակված է ընկերության կայքում և հասանելի է բոլորին:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը