417.4
4.02
393.4
+18
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետն այցելել է նախկին վարչապետի անունը կրող Երևանի ավագ դպրոց

13:18
01 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի թիվ 29 ավագ դպրոց, որը կրում է հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանի անունը:

«Մեր ժամանակ, երբ մենք դպրոց էինք գնում, աշխարհն այլ էր, և աշխարհի պատկերացումն էլ էր այլ: Այսօրվա դպրոցի առջև ծառացած խնդիրները ևս ամբողջովին այլ են: Այսօր մեր հիմնական խնդիրն աճող սերնդին ինքնուրույն մտածել սովորելու հնարավորություն տալն է », - լրագրողներին ասաց վարչապետը:

Նրա խոսքերով՝ այսօր մեծ նշանակության է արժանանում դպրոցները համակարգիչներով զինելը, դպրոցներում նորագույն տեխնոլոգիաների ուսումնասիրումը:

ՀՀ վարչապետը նշեց, որ զրուցել է թիվ 29 դպրոցի ղեկավարության հետ՝ ավելացնելով, որ ուսումնական հաստատությունը վերանորոգման խիստ կարիք ունի:

«Կառավարությունը ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ մտադիր է Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում նորոգել մի շարք դպրոցներ և ապահովել համակարգչային դասարաններով», - ասաց Սարգսյանը:

Ավագ դպրոցի համակարգի ներդրման նպատակով ՀԲ-ն 2010-2014 թթ.-ին Հայաստանին տրամադրել է 1,6 միլիոն դոլարի վարկային միջոցներ, ևս 400 հազար դոլար կկազմի բյուջետային ֆինանսավորումը:

Վարչապետը պատմեց նաև իր առաջին դպրոցական օրվա հիշողությունները:

«Ինձ համար այն ժամանակ անհասկանալի էր, թե ինչու են ծնողներս այդպես հուզված: Սակայն նրանց հուզական վիճակը փոխանցվեց ինձ: Ես շատ ուշադիր նայում էին շուրջբոլորս, փորձում էի հասկանալ, թե որտեղ եմ գտնվում», - ասաց նա:

Սարգսյանը շնորհավորեց բոլորին Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ այսօրվա աշխարհը գիտելիքի աշխարհ է, և դպրոցները պետք է այդ իմաստությունը փոխանցեն աշակերտներին:

«Մենք պետք է ներդնենք դա մեր երեխաների գիտակցության մեջ, եթե ցանկանում ենք ունենալ մրցունակ պետություն», - ավելացրեց կառավարության ղեկավարը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ