Հայաստանում սեպտեմբերի 4-ին կնշեն Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրը

31.08.2010, 17:50
Հայաստանում սեպտեմբերի 4-ին կնշեն Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրը

Հայաստանում սեպտեմբերի 4-ին կնշեն Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրը, երեքշաբթի լրագրողներին ասաց Փրկարար ծառայության ղեկավարի խորհրդական, «Արտակարգ ալիք» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը:

«Սեպտեմբերի 4-ին տեղի կունենա ԱԻՆ-ի նոր շենքի բացումը, որը նվիրված է ոլորտի աշխատակցի օրվան», - նշեց նա: Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ այդ օրը առաջին անգամ կանցկացվի շքերթ՝ Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող հրշեջ-փրկարարների մասնակցությամբ:

Նրա խոսքերով՝ հանրապետության իշխանություններն՝ ի դեմս նախագահի և վարչապետի, մշտապես առանձնահատուկ ուշադրություն են դարձնում ԱԻՆ-ին: Գրիգորյանն ավելացրեց, որ պետությունը մեծապես կարևորում է տարերային աղետների հետ կապված ռիսկերը նվազագույնի հասցնելու աշխատանքները:

«Այժմ մենք աղետների ռիսկերի նվազման ազգային պլատֆորմ ենք մշակում, որի իրագործմանը կներգրավվեն տարբեր նախարարություններ, գերատեսչություններ, հասարակական կազմակերպություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, միջազգային կազմակերպություններ և ԶԼՄ-ներ», - նշեց Գրիգորյանը:-0-