Հայաստանն ու Ղարաբաղը պետք է ռազմաքաղաքական դաշինք կնքեն. պատգամավոր

31.08.2010, 15:06
Հայաստանն ու Ղարաբաղը պետք է ռազմաքաղաքական դաշինք կնքեն. պատգամավոր
Հայաստանն ու Ղարաբաղը պետք է ռազմաքաղաքական դաշինք կնքեն. պատգամավոր

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ռազմաքաղաքական դաշինք կնքեն, կարծում է Դաշնակցության Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

«Թուրք-ադրբեջանական տանդեմը վաղուց է ձևավորվել, և մենք պետք է նմանատիպ դաշինք ստեղծենք Հայաստանի և ԼՂՀ-ի միջև», - երեքշաբթի լրագրողներին ասաց Ռուստամյանը:

Նա նշեց, որ այդ դաշինքը ստեղծելիս՝ պետք է հստակ ամրագրվի, որ Հայաստանը ԼՂՀ-ի անկախության և անվտանգության երաշխավորն է:

Պատգամավորը նաև նշեց, որ Դաշնակցության համար բանաձև է համարվում հայկական պետականության զարգացումն առանց զիջումների ազգային հարցերում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-