411.87
4.03
387.24
+26
Եղանակը Երևանում
Հայ

«Արմավիա» ընկերությունը չեղյալ է հայտարարում Երևանից Բաթումի և Մոսկվա «ամառային» չվերթերը

13:19
31 Օգոստոսի 2010

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը չեղյալ է հայտարարում երեք «ամառային» ուղիղ չվերթերը Երևանից Բաթումի և Մոսկվայի «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայաններ, որոնք իրականացվում էին միայն ամառային ժամանակահատվածում զբոսաշրջային սեզոնում ավելացած պահանջարկի սպասարկման հատուկ նպատակով։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ավիաընկերության մամուլի ծառայությունից, չեղյալ է հայտարարվել Երևան-Բաթումի-Երևան U8 025/026 չվերթն ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ից 26-ը, ինչպես նաև յոթ մոսկովյան չվերթերից երկուսը՝ Երևան-Մոսկվա (Վնուկովո)-Երևան U8 522/521-ը սեպտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 30-ը և Երևան-Մոսկվա (Շերեմետևո)-Երևան U8 508/507-ը՝ սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 30-ը։

«Վերոնշյալ չվերթերի իրականացումը Ձմեռ 2010/2011 ժամանակաշրջանում նախատեսված չէ»,- տեղեկացնում է «Արմավիան»։

«Արմավիա» ավիաընկերությունը հայկական ավիացիոն շուկայի առաջատարն է։ Ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին։ 2005 թ.-ի հունիսից ավիաընկերության բաժնետոմսերի 100 տոկոսանոց սեփականատերն է MIKA Armenia Trading ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։ 

Այսօր ավիաընկերությունը իր հաճախորդներին առաջարկում է Հայաստանում խոշորագույն չվերթերի ցանցը դեպի Ռուսաստան և ԱՊՀ երկրների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Եվրոպայի քաղաքներ։

Այսօրվա դրությամբ «Արմավիա»-ի օդանավերի պարկում կա երկուական Airbus 319 և Airbus 320, մեկական Boeing 737-300, Як-42, Ту-134 և Ил-86.—0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը
11:10
12 Հուլիսի 2023
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Ղարաբաղի հայության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ