Երևանում միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների հոբելյանին նվիրված միջացառումներ կանցկացվեն

27.08.2010, 17:53
Երևանում միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների հոբելյանին նվիրված միջացառումներ կանցկացվեն

Շաբաթ օրը միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների 20-ամյակին նվիրված մի շարք միջացառումներ կանցկացվեն, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Մասնավորապես նախատեսվում է այցելություն Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատամարտում զոհվածներին: Միջոցառումը կշարունակվի Երևանի «Հաղթանակի» զբոսայգում։

Բացի այդ,  միջոցառման մասնակիցները ծաղկեպսակ և ծաղիկներ կդնեն Արամ Մանուկյանի և Իրավակարգի զինվորի հուշաքարերին:

Բացի այդ, ՀՀ ոստիկանության դահլիճում տեղի կունենա հանդիսավոր նիստ, որից հետո մասնակիցները հանդիսավոր քայլերթով Նալբանդյան փողոցով կհասնեն Հանրապետության հրապարակ:

Հանդիսավոր օրը կեզրափակվի տոնական համերգով, որը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: -0-