Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների առաջին համահայկական հավաքը տեղի կունենա սեպտեմբերի 20-22-ը Երևանում

27.08.2010, 17:24
Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների առաջին համահայկական հավաքը տեղի կունենա սեպտեմբերի 20-22-ը Երևանում
Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների առաջին համահայկական հավաքը տեղի կունենա սեպտեմբերի 20-22-ը Երևանում

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը նախաձեռնել է 2010 թվականի սեպտեմբերի 20-22-ին Երևանում  Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների հավաք անցկացնել, հաղորդում է Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը։

 

«Հավաքի նպատակն է քննարկել ՀՀ բուհերի սփյուռքահայ շրջանավարտների դերը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում, ստեղծել Սփյուռքահայ շրջանավարտների համահայկական ընկերակցություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Նախատեսվում են հավաքի մասնակիցների այցելություններ ՀՀ բուհեր, որտեղ կկազմակերպվեն հանդիպումներ, դասախոսություններ, սեմինարներ:

 

«Դիմելով հայաստանյան բուհերի բոլոր սփյուռքահայ շրջանավարտներին` հրավիրում ենք մասնակցել նշված հավաքին, ինչպես նաև ակնկալում սեղմ ժամկետում ստանալ հավաքի կազմակերպման և քննարկվելիք հարցերի վերաբերյալ առաջարկություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

Հավաքի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական  կայք-էջում` www.mindiaspora.am:

 

Հավաքին մասնակցելու դիմումը պետք է ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարություն` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Վազգեն Սարգսյանի 26/1, 5-րդ հարկ կամ հետևյալ էլեկտրոնային հասցեներով` hmekv@mindiaspora.am, hay_shrjanavart@mail.ru, arm.shrjanavart@gmail.com: -0-