ՈՒԵՖԱ-ի նախագահը սեպտեմբերի 1-ին Հայաստան կժամանի

27.08.2010, 14:32
ՈՒԵՖԱ-ի նախագահը սեպտեմբերի 1-ին Հայաստան կժամանի
ՈՒԵՖԱ-ի նախագահը սեպտեմբերի 1-ին Հայաստան կժամանի

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին սեպտեմբերի 1-ին Հայաստան կժամանի, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը։

«Պլատինիի այցի նպատակն է մասնակցել Հայաստանի ֆուտբոլի հավաքականների Նոր տեխնիկական կենտրոնի բացման արարողությանը»,- ասաց մամուլի քարտուղարը։

Նա նշեց, որ կենտրոնի գործունեությունը կուղղվի հանրապետության ֆուտբոլային բոլոր թիմերի խաղացողների տեխնիկական ցուցանիշների և ֆիզիկական պատրաստակամության մակարդակի բարձրացմանը՝ անկախ տարիքից։ «Հենց այստեղ Հայաստանի ազգային հավաքականը կպատրաստվի «Եվրո-2012» ընտրական փուլին»,- ընդգծեց Ւսրայելյանը։

Նա ավելացրեց, որ սա Պլատինիի արդեն երրորդ այցն է Երևան։ Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ի ղեկավարը Հայաստան է այցելել 2006 և 2007 թվականներին։ -0-